Գլխավոր տեղեկություն
Номер
N 896-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.01/37(911) Հոդ.909
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.2012
Дата вступления в силу
02.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 896-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1593-Ն որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ լրացումները`

1) «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերից հետո կազմը լրացնել «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերով.

2) «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ» բառերից հետո կազմը լրացնել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան