ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 924-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նարեկ Միսակյանին (ծնվ.՝ 1992 թվականի ապրիլի 10-ին, քաղ. Երևան, Մառի նրբ., շենք 3, բն. 32, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (ՍCL) բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի գարնանային զորակոչը:
2. Ռադիկ Վերդյանին (ծնվ.՝ 1991 թվականի հուլիսի 12-ին, քաղ. Երևան, Մառի շենք 6, բն. 24, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (ՍCL) մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
3. Վահե Գալստյանին (ծնվ.՝ 1992 թվականի դեկտեմբերի 9-ին, քաղ. Գյումրի, Մուշ 2 թաղ., տուն 8-11, ընդունվել է Կոլումբիայի համալսարանական քոլեջ (բակալավր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:
4. Արմեն Վարդանյանին (ծնվ.՝ 1994 թվականի փետրվարի 5-ին, քաղ. Երևան, Ավան, Նարեկացի 54-15, ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:
5. Հայկ Սարիբեկյանին (ծնվ.՝ 1993 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Մարգարյան 2 նրբ., 12 ա, ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 27 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2016, N 936-Ա | 09.09.2016, N 924-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|