Գլխավոր տեղեկություն
Номер
N 912-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2012
Дата вступления в силу
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 912-Ա

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարչի լիազորությունների պայմանագրային ժամկետը երկարաձգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին երկարաձգել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ» (MVV-decօո GmbH), «Էմ Վի Վի էներջի էյ Ջի» (MVV Eոergie AG) և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի միջև 2009 թվականի հուլիսի 14-ին կնքված «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով երկարաձգվող ժամանակահատվածում կառավարման պայմանագրի ֆինանսավորումը կիրականացվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության զարգացման բանկի (KfW) կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներից, իսկ պայմանագրի շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 24

Երևան