Գլխավոր տեղեկություն
Номер
N 1276-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.19/51(925) Հոդ.1115
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2012
Дата вступления в силу
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում ասֆալտաբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2012 թվականին հատկացնել 4,500,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1276-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Երևան քաղաքում ասֆալտաբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակություն

Նկարագրությունը
Երևան քաղաքում ասֆալտաբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակություն

1157

ԾՏ06

Շահառուների քանակը

Մշակված չէ

Գումարը (հազ. դրամ)

X

4,500,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա

                          

Շահառուների ընտրության չափանիշները
Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1157 Քաղաքային զարգացման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ շուրջ 650000 քառ. մետր նոր, բարձրորակ ասֆալտաբետոնյա շերտ՝ երթևեկելի հատվածներում, շուրջ 38000 քառ. մետր ասֆալտաբետոնյա շերտ՝ մայթերի հատվածներում, ինչպես նաև շուրջ 15000 գծմ նոր եզրաքարերի տեղադրում։
Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում բարձրորակ ասֆալտապատված տարածքներ ունենալուն։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան