Գլխավոր տեղեկություն
Номер
N 929-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2012
Дата вступления в силу
31.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 929-Ա

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ավտոտրանսպորտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խանջյան 13Ա, գրանցման համարը՝ 286.140.02106) և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի 46, գրանցման համարը՝ 273.140.01254):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող նախկին պետական կառավարման մարմինների (համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մշակույթի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների) ներկայացուցիչներին.

2) ապահովել «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Միներալ» դուստր փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի 46, գրանցման համարը՝ 273.070.01822) և «Գեոմատակարար» դուստր փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, գրանցման համարը՝ 42.070.00899) լուծարման աշխատանքները:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների`

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 30

Երևան