«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ավիա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 17-Ն որոշման |
ՁԵՎ 1-ավիա
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ.__________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | |||||||||||
Ներկայացնում է _________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամսվա ծավալը |
Հաշվետու տարվա սկզբից |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը |
110 |
տոննա |
||
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
111 |
''-'' |
||
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը |
120 |
''-'' |
||
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
121 |
''-'' |
||
Մեկնել են ուղևորներ - ընդամենը |
130 |
հազար մարդ |
||
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
131 |
''-'' |
||
Ժամանել են ուղևորներ - ընդամենը |
140 |
''-'' |
||
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
141 |
''-'' |
||
Ուղևորաշրջանառությունը |
150 |
միլիոն ուղևոր-կմ |
||
Բեռնաշրջանառությունը |
160 |
միլիոն տոննա-կմ |
||
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը |
170 |
''-'' |
||
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը |
180 |
հազար դրամ |
||
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
190 |
''-'' |
||
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը |
200 |
''-'' |
||
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը |
210 |
մարդ |
110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար |
____________________________ |
_______________________ | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
____________________________ |
_______________________ | |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 17-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
6. Առաքվել են բեռներ և փոստ (տող 110), ներկրվել են բեռներ և փոստ (տող120) արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:
7. Հայաստանյան շարժակազմով տողեր (տողեր 111 և 121) ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:
8. Մեկնել են ուղևորներ (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):
9. Հայաստանյան շարժակազմով տողեր (տողեր 131 և 141) ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
10. Ժամանել են ուղևորներ (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):
11. Ուղևորաշրջանառությունը (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
12. Բեռնաշրջանառությունը (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
13. Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
15. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 190) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
16. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 200) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2015, թիվ 02-Ն | 26.03.2015, թիվ 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|