Գլխավոր տեղեկություն
Номер
N 443-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.08.2012-14.02.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.543
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.04.2012
Дата вступления в силу
26.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-231-Ն կարգադրության 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 443-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը
կատարողները

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը մշակելը և ներկայացնելը

ՀՀ ռազմաարդյունաբերության զարգացման իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծում` ի նպաստ երկրի ռազմական անվտանգության

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ՌԱՀ-ի կազմակերպու-թյուններ (համաձայնությամբ)

30.08.2012 թ.

Ծրագրի կատարման համար կպահանջվեն

ֆինանսական միջոցներ:

2.

Ռազմական, ռազմաուսումնական պատվերներ կատարող և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների համար համապատասխան հարկաբյուջետային և վարկային քաղաքականության մեխանիզմների մշակում, համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների նախագծերի մշակում

բյուջետային հատկացումների արդյունավետ օգտագործում, կազմակերպությունների անընդհատ կայուն գործունեություն

ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ԿԲ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

01.12.2012 թ.

չի նախատեսվում

3.

Ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացում՝

- գիտահետազոտական կազմակերպությունների հնարավորությունների ուսումնասիրում,

- արտադրական հնարավորությունների ուսումնասիրում,

- նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացմանը նպատակաուղղված տեղեկատվական բազայի ստեղծում և թարմացում,

- ըստ աշխատանքների բնույթի` համապատասխան առաջարկություն ներկայացնելը

ՀՀ գիտատեխնիկական և արտադրական կարողությունների և գիտական մտքի ամբողջական և արդյունավետ օգտագործում

 

կազմակերպությունների մտավոր կարողությունների և արտադրական հնարավորությունների արդյունավետ օգտագործում և պետական պատվերի ձևավորում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԲՆ,

ՀՀ ԳՆ, ՀՀ Է և ԲՊՆ,

ՀՀ ՏրԿապՆ, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ

 

 

 

 

01.06.2012 թ.

 

01.06.2012 թ.

 

մշտապես

 

մշտապես

առաջարկությունների կատարման համար կնախատեսվի

4.

Կազմակերպությունների` սպառազինության և ռազմական տեխնիկայի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային առաջադրանքների լրամշակում.

- զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքում,

- զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ զորահավաքային նախապատրաստության իրականացման և ռազմական դրության աշխատանքային ռեժիմի բերման պլանների մշակում,

- զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության պլաններում ընդգրկվող կապիտալ նորոգման ենթակա արտադրական և պահեստային տարածքների ցանկի և զորահավաքային հզորությունների ճշգրտում, զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծում

երկրի պաշտպանության և անվտանգության ապահովում զորահավաքային առաջադրանքների կատարման երաշխիքների ստեղծում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԷՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

 

 

մշտապես

 

պայմանագրեր կնքելուց հետո եռամսյա ժամկետում

 

մշտապես

 

մշտապես

նախատեսվում է

5.

Ռազմաարդյունաբերության ոլորտում միասնական նորմատիվ իրավական ակտերի բազայի ստեղծում՝

- ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական ակտերի ցանկի մշակում,

ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ իրավական ակտերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը

ռազմաարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի կատարելագործում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԱՆ

01.12.2012 թ.

մշտապես

չի նախատեսվում

6.

Ռազմաարդյունաբերության ոլորտում միասնական նորմատիվ տեխնիկական ակտերի բազայի ստեղծում՝

- ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկի մշակում,

- ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը

ռազմաարդյունաբերության ոլորտում կատարվող աշխատանքների նորմատիվ տեխնիկական ակտերի ապահովում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ,

ՀՀ ԶՈՒ ԳՇ

 

 

01.08.2012 թ.

 

մշտապես

չի նախատեսվում

 

կատարումը

կարող է

նախատեսել

7.

Ռազմական տեխնիկայի, սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի նորոգմանը զուգընթաց սեփական արտադրատեսակների (պահեստամասերի) տեսականու ընդլայնման ծրագրերի մշակում

այլ երկրներից կախյալության մեղմացում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

մշտապես

նախատեսվում է

8.

Սպառազինության, ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) և ռազմատեխնիկական ունեցվածքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների մատուցման) գնահաշվարկի մեթոդական ուղեցույցի մշակում

միասնական գնային քաղաքականության իրականացում

ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

01.05.2012 թ.

չի նախատեսվում

9.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի՝ ռազմաարդյունաբերության մասով իրականացման հնարավորությունների գնահատում

տեղական արտադրատեսակների ընդլայնում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

01.06.2012 թ.

չի նախատեսվում

10.

Կազմակերպությունների տեխնոլոգիական զարգացման և տեխնիկական վերազինման ծրագրերի մշակում և «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծում ներառում

ՍՌՏ-ի նոր տեսակների մշակում և արտադրություն

ՀՀ ՊՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

01.06.2012 թ.

նախատեսվում է

11.

Կազմակերպություններում ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման (կառավարիչների) համակարգերի ներդրման հնարավորությունների ուսումնասիրում՝
միավորիչ կազմակերպությունների ստեղծման վերաբերյալ՝ ըստ բնագավառների առաջարկություն ներկայացնելը (միավորիչ (ունիտար), կազմակերպությունների և կոնցեռնների ստեղծում, որոնք կիրականացնեն իրենց կազմում ներառված ՌԱՀ-ի կազմակերպությունների կառավարումը և (կամ) սահմանված կարգով իրենց հանձնված ՌԱՀ-ի կազմակերպությունների բաժնետոմսերի կառավարումը)

կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

կազմակերպությունների տնտեսական առողջացման պայմանների ստեղծում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳՎ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

01.12.2012 թ.

չի նախատեսվում

 

առաջարկության իրականացմամբ կնախատեսվի

12.

Տեղական հումքով նոր տեխնոլոգիաների մշակում, ներդրում և արտադրության կազմակերպում.

- ռազմավարական նշանակության հանքանյութերի և հումքերի (բնական պաշարներ, որոնց չլինելու կամ պակասելու պատճառով կվտանգվի ՀՀ ազգային անվտանգությունը (մետաղներ, վառելիք, քաղցրահամ ջուր, աղ և այլն)` ՀՀ հանքերի շահագործման աստիճանի ուսումնասիրում, ռազմավարական նշանակության հանքանյութերի վերջնական մշակման ծրագրերի նախագծերի մշակում

այլ երկրներից կախյալության նվազեցում

ՀՀ ՊՆ, ՀՀ Է և ԲՊՆ,

 ՀՀ ՖՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

01.03.2013 թ.

նախատեսվում է

13.

Ռազմական պատվերներ կատարող կազմակերպությունների հեռանկարային ռազմավարական զարգացման ծրագրերի մշակում (նկատի ունենալով կազմակերպությունների համախառն արտադրանքում քաղաքացիական նշանակության տեսականու ավելացման անհրաժեշտությունը) և իրականացում`

- շուկայի վերլուծություն (այդ թվում`

 ՀՀ-ում չարտադրվող քաղաքացիական

ապրանքների պահանջարկն

ուսումնասիրելու համար),

- ապրանքների արտադրության

հնարավորությունների ուսումնասիրում,

դրանց արտադրության տնտեսական

արդյունավետության վերլուծություն և

ծրագրի կազմում,

- ծրագրի կատարում

ՌԱՀ-ի կազմակերպությունների տնտեսական առողջացման պայմանների ստեղծում, ծրագրի իրականացման շնորհիվ կազմակերպությունների անընդհատ կայուն գործունեություն ապահովող երաշխիքների ստեղծում

ՀՀ ՊՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

մշտապես

 

 

 

 

01.12.2012 թ.

 

 

 

 

մշտապես

 

 

 

 

 

 

 

 

 

չի նախատեսվում

 

 

 

 

չի նախատեսվում

 

 

 

 

նախատեսվում է

14.

ՀՀ արդյունաբերական (մեքենաշինական, քիմիական, ֆիզիկայի, ռադիո- և օպտոէլեկտրոնիկայի, կառավարման և այլնի) ոլորտի կազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվական բազայի ստեղծում, արտադրական կոոպերացիայի կազմակերպում

արտադրության արդյունավետության բարձրացում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ, ՀՀ ԷՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ (համաձայնությամբ)

մշտապես

նախատեսվում է

15.

Ռազմական նշանակության պատվերներ կատարող կազմակերպությունների ամփոփ ցուցակների (ռեեստր) մշակում և վարում, քարտագրման համակարգերի ներդրում

կազմակերպությունների ներուժի արդյունավետ օգտագործում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ

01.12.2012 թ.

չի նախատեսվում

16.

Սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի օգտահանում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների մշակման և ձեռքբերման արտադրատեսակի կյանքի ցիկլի գնահաշվարկի իրականացում

Նոր մշակվող սպառազինության և ռազմական տեխնիկայի համար նախատեսվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԲՆ,

ՌԱՀ-ի կազմակերպություններ(համաձայնությամբ)

2015 թ.-ից հետո մշտապես

նախատեսվում է

17.

Ռազմաարդյունաբերության ոլորտի կադրերի պատրաստում (նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և գիտական)՝ համապատասխան տեխնիկական բազայի ստեղծմամբ

համապատասխան բնագավառներում կադրերի ապահովում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ,
ՀՀ ԷՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) և ՀՀ ԿԳՆ ԳՊԿ

մշտապես

նախատեսվում է

18.

«Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և դրան կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի մշակում

ռազմական պետական պատվերի ձևավորում և հաստատում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱԻՆ,
ՀՀ ԱԱԾ, ՀՀ Ո, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ

01.12.2012 թ.

չի նախատեսվում

19.

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ռազմական նշանակության պատվերներ կատարող կազմակերպությունների հզորությունների պահպանման, զարգացման ծրագրի մշակում, իրականացում և «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թթ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծում ներառում

աշխատանքային պայմանների բարելավում

ՀՀ ՊՆ, ՀՀ ԷՆ, ՀՀ ՖՆ, ՀՀ ԿԱՊԳԿՎ

01.06.2012 թ.

նախատեսվում է

20.

ՀՀ ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները համակարգող ստորաբաժանման համապատասխան կառուցվածքի և կանոնադրական դրույթների նախագծի կազմում (ներառյալ` ՀՀ ՊՆ ՌԱՎ-ում ռազմատեխնիկական ստորաբաժանումը):

ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի արդյունավետ կառավարում

ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի կատարման անհրաժեշտությամբ

ՀՀ ՊՆ

մինչև 20.04.2012 թ.

չի նախատեսվում

21.

Ռազմաարդյունաբերական ոլորտի նորարարությունների մասով ամենամյա հանրապետական մրցույթների կազմակերպում և պարգևավճարների սահմանում

Այս ծրագրի իրականացմամբ կակտիվանան ռազմաարդյունաբերական ոլորտի նորարարական աշխատանքները:

ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՖՆ, ՌԱՀ-ի կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014 թ. հետո

նախատեսվում է

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ՝

 

ՀՀ ԱՆ - ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻՆ - ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԱԾ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՆ - ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ - ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀՀ ԳՆ - ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ - ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ

ՀՀ Է և ԲՊՆ - ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԷՆ - ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԱՊԳԿՎ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԲ - ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՀՀ ԿԳՆ - ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՀ ՊԵԿ - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀՀ ՊՆ - ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ո - ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՏրԿապՆ - ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՖՆ - ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱՀ - ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

(Հավելվածը փոփ. 26.07.12 N 934-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2015, N 1382-Ն 27.11.2015, N 443-Ն
08.08.2013, N 852-Ն 22.08.2013, N 443-Ն
31.01.2013, N 62-Ն 14.02.2013, N 443-Ն
26.07.2012, N 934-Ն 09.08.2012, N 443-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան