Գլխավոր տեղեկություն
Номер
N 1728-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1198
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Дата вступления в силу
28.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1728-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1728-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է ոստիկանությունում ծառայության անցնող անձանց կողմից երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 26.07.12 N 921-Ն)

2. Ոստիկանությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:

2.1. Երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, ծառայության կամ ուսման վերականգնվելիս, կրկին ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):

(2.1-ին կետը լրաց. 26.07.12 N 921-Ն)

3. Երդում տալիս են`

1) ոստիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո` 1 ամսվա ընթացքում.

2) ոստիկանության ուսումնական հաստատության սովորողները` ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից ոստիկանություն տեղափոխված զինծառայողները` ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ., խմբ. 09.06.05 N 723-Ն, խմբ. 26.07.12 N 921-Ն)

4. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններն ու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, և հայտարարվում է երդման արարողության վայրն ու օրը:

5. Նշանակված ժամին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը ոստիկանության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունն սկսելու մասին:

6. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարության մասնակցությամբ:

7. Երդում տվողները հերթականությամբ կանչվում են շարքից և նրանցից յուրաքանչյուրը շարքի առջև բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իր տեղը շարքում: Այնուհետև ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը շնորհավորում է ոստիկանության ծառայողներին երդում տալու, իսկ ստորաբաժանմանը՝ նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

8. Ոստիկանության ծառայողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) 10-օրյա ժամկետում կադրային ստորաբաժանման կողմից կցվում է նրա անձնական գործին:

(8-րդ կետը փոփ. 09.06.05 N 723-Ն)

9. Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը:

10. Որպես կանոն, երդման արարողությունն անցկացվում է բացօթյա պայմաններում, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում՝ դահլիճում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Ե Ր Դ ՈՒ Մ

 

Ես՝__________________________, ծառայության անցնելով

    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվում եմ՝

հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս:

 

_____________________

(ստորագրությունը)

 

____ ___________ 200  թ.

(հավելվածը փոփ., խմբ. 09.06.05 N 723-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.07.12 N 921-Ն)