Basic information
Number
N 1414-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.10.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.956
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.09.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.09.2002
Effective date
10.10.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում և տեքստում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 17
Երևան