Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.01/37(911) Հոդ.908
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 608-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 3-րդ կետերը.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2.

Ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում

մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը

ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ ԳԱԱ-ի «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն (համաձայնությամբ)

1. Կիրականացվի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ

2. Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին

».

 

3) 4-րդ կետի 3-րդ սյունակում «2011 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «Սույն ծրագրի 2-րդ կետի միջոցառման» բառերը` «Մոնիթորինգի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 21

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան