Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.12/45(919).1 Հոդ.1021.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1084-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով սահմանված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը.».

2) որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 11-րդ, 12-րդ և 15-րդ ենթակետերը.

4) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով, N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի փրկարար» բառերը՝ «փրկարար» բառով, N 8 հավելվածի 6-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը՝ «նախարարության» բառով, իսկ N 9 հավելվածի 3-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից» բառերը՝ «նախարարությունից» բառով.

5) որոշման N 1 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:».

6) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից հանել «իսկ» բառը.

7) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «մինչև 14 տարեկան անչափահաս» բառերը փոխարինել «18 տարին չլրացած (անչափահաս)» բառերով.

8) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու անձամբ:».

9) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետից հանել «դիմումների հաշվառման մատյանում և» բառերը, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Դիմումի վավերապայմանները (դիմումում ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը) սահմանում է ծառայությունը:».

10) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի՝

ա. նախաբանից հանել «մասին» բառը,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` իր մոտ պահելով այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն պետք է պահպանվեն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (այսուհետ` բնօրինակ փաստաթղթեր): Մնացած փաստաթղթերը վերադարձվում են դիմումը ներկայացնողին:».

11) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, 12-րդ կետի 3-րդ ենթակետը, 16-րդ, 17-րդ և 54-րդ կետերը.

12) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «Փորձաքննություն» բառը փոխարինել «Փորձաքննությունը կատարվել է» բառերով.

13) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում՝

ա. նախաբանում «դրանք քննարկում» բառերը փոխարինել «, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը» բառերով,

բ. 1-ին ենթակետը «նշանակել,» բառից հետո լրացնել «կենսաթոշակը նշանակել և տեղեկացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,» բառերով.

14) որոշման N 1 հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.

«12.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև սույն կարգի 12-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:

12.2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:».

15) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «նշանակելը», «վերահաշվարկելը», «փոխելը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նշանակելու», «վերահաշվարկելու», «փոխելու» բառերով, իսկ «վերսկսելը» բառը՝ «վերսկսելու որոշումը» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «նշանակելը», «վերահաշվարկելը», «մերժելը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նշանակելու», «վերահաշվարկելու», «մերժելու» բառերով, իսկ «դադարեցնելը» բառը՝ «դադարեցնելու որոշումը» բառերով,

գ. 2-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:».

16) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ծառայության սահմանած կարգով:».

17) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի՝

ա. նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`»,

բ. 1-ին ենթակետում «տվյալ» բառը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող» բառերով.

18) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը «տարվա» բառից հետո լրացնել «(իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 20 օրացուցային տարվա)» բառերով.

19) որոշման N 1 հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) օդային երթևեկության կառավարման աշխատանքային 15 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 10 օրացուցային տարվա) ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

25. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության ստաժում հաշվառվում են ինժեներատեխնիկական ծառայության պաշտոնում աշխատելու, օդային երթևեկության կառավարման աշխատանք կատարելու, ինչպես նաև օրացուցային հաշվարկով հաշվառված` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության 20 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:».

20) որոշման N 1 հավելվածը 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին և 30.2-րդ կետերով.

«30.1. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրին կենսաթոշակ է նշանակվում`

1) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու է եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողին նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով.

2) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու չի եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով:

30.2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մահացած կերակրողի` 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակին:».

21) որոշման N 1 հավելվածի 32-րդ կետում «համաձայնագրերի մասնակից պետությունների» բառերը փոխարինել «, 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունների (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)» բառերով.

22) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:».

23) որոշման N 1 հավելվածի 40-րդ կետի 1-ին, 2-րդ և 3‑րդ ենթակետերը «դրամական բավարարման» բառերից հետո լրացնել «կամ սննդի փոխհատուցման» բառերով.

24) որոշման N 1 հավելվածը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին կետով.

«40.1. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի աշխատանքային մասի տոկոսաչափը հաշվարկվել է երկու անձի համար` 90 տոկոս, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակի աշխատանքային մասը հաշվարկվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 45 տոկոսի չափով:».

25) որոշման N 1 հավելվածի 41-րդ կետի՝

ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «փոխվելուց հետո» բառերը փոխարինել «փոխվելու դեպքում» բառերով,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) զինվորական կենսաթոշակները՝ զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.»,

գ. 5-րդ ենթակետում «տարվա ընթացքում» բառերը փոխարինել «տասներկու ամիսը» բառերով.

26) որոշման N 1 հավելվածի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա, եթե`

1) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է այդ ժամանակահատվածում առնվազն 6 ամիս աշխատելու մասին փաստաթուղթ.

2) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ.

3) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ.

4) զինվորական կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո անձը ներկայացրել է մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժ:».

27) որոշման N 1 հավելվածը 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43.1-ին և 43.2-րդ կետերով.

«43.1. Սույն կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է անձը՝ կենսաթոշակ նշանակելուց հետո: Այս դեպքում՝

 1) համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գրավոր հարցման հիման վրա, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերն այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը.

2) գործը տնօրինող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում նշվում են կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամիսը և տարեթիվը.

3) գործն ստացող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ճշտում է կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու ժամկետները և վերահաշվարկում է զինվորական կենսաթոշակը` հիմք ընդունելով վերջին անգամ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը, ինչպես նաև մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը: Սույն ենթակետով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով, ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա:

43.2. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում է այդ գործատուի մոտ, իսկ աշխատանքից ազատված լինելու դեպքում` աշխատանքային գրքույկը: Նշված փաստաթղթերին կցվում է սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:».

28) որոշման N 1 հավելվածի 45-րդ կետում՝

ա. նախաբանում «դադարեցնում» բառը փոխարինել «դադարեցվում» բառով,

բ. 7-րդ ենթակետում «դիմումն այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակելու մասին կամ» բառերը փոխարինել «դիմումը» բառով,

գ. 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ օտարերկրյա քաղաքացու, կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու գրավոր դիմումն» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը» բառերով,

դ. 10-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած» բառերը փոխարինել «համաձայնագրի մասնակից» բառերով,

ե. 10-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով.

«11) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը` համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

12) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված` կենսաթոշակառուի հայտարարությունը:».

29) որոշման N 1 հավելվածի 46-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին մշտապես կամ առավելապես բնակություն է հաստատել օտարերկրյա պետությունում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով) կամ դուրս է եկել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել.

5) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ.

6) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ:».

30) որոշման N 1 հավելվածի 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:».

31) որոշման N 1 հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:».

32) որոշման N 1 հավելվածի 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` կենսաթոշակառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատում իրականացնելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելուն հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետում:».

33) որոշման N 1 հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51.1-ին, 51.2-րդ, 51.3-րդ, 51.4-րդ և 51.5-րդ կետերով.

«51.1. Սույն կարգի 51-րդ կետում նշված` չվճարված կենսաթոշակի գումարների մեջ չեն հաշվարկվում`

1) համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները` անկախ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.

2) օտարերկրյա պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամիսն ընկած (Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու) ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է կամ օտարերկրյա քաղաքացի է:

51.2. Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միայն այլ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

51.3. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

51.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է), եթե կենսաթոշակառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

51.5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմած կենսաթոշակառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ բնակության վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:».

34) որոշման N 1 հավելվածի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, նրա արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային կենսաթոշակի, և կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տարիքային աշխատանքային կենսաթոշակն արտոնյալ պայմաններով մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չի փոխվում:».

35) որոշման N 1 հավելվածը 52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին, 52.2-րդ, 52.3-րդ և 52.4-րդ կետերով.

«52.1. Կենսաթոշակառուի՝ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

52.2. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ծառայությանը: Ծառայությունը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորոդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին ծառայության ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) ծառայությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

52.3. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորոդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ծառայությանը` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

52.4. Սույն կարգի 52.2-րդ և 52.3-րդ կետերում նշված դեպքերում ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:».

36) որոշման N 1 հավելվածի 56-րդ, 57-րդ և 61-րդ կետերում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով, իսկ 61-րդ կետում «լիազորագիրը և դրա լուսապատճենը» բառերը՝ «գրավոր դիմումը և լիազորագիրը» բառերով.

37) որոշման N 1 հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին): Ընդ որում, եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:».

38) որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

39) որոշման N 1 հավելվածի 64-րդ կետում «14 տարեկան դարձած» բառերը փոխարինել «14 տարին լրացած» բառերով, իսկ կետից հանել «Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում են օրենքով սահմանված 6 ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին:» բառերը.

40) որոշման N 1 հավելվածը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.1-ին, 64.2-րդ, 64.3-րդ և 64.4-րդ կետերով.

«64.1. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

64.2. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

64.3. Ժառանգման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցելու միջոցով:

64.4. Ժառանգման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու համար ժառանգորդը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում դիմումը, կենսաթոշակառուի մահվան վկայականը և ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի տված տեղեկանքը, որը պարունակում է՝

1) ժառանգատուի (մահացած կենսաթոշակառուի) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի դեպոզիտ հաշվի համարը:».

41) որոշման N 1 հավելվածի 65-րդ կետը «տված`» բառից հետո լրացնել «բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած» բառերով.

42) որոշման N 1 հավելվածի 66-րդ, 67-րդ, 68-րդ և 69-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«66. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

67. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

68. Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

69. Թաղման նպաստ չի տրվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է (այդ թվում` աշխատանքի կամ ծառայության անցնելու պատճառով):».

43) որոշման N 1 հավելվածի 71-րդ կետում «փաստաթղթերը և կենսաթոշակի հաշվարկ-կարգադրությունը» բառերը փոխարինել «` սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը և կենսաթոշակ նշանակելու կարգադրությունը» բառերով.

44) որոշման N 1 հավելվածի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«72. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին, իսկ եթե պարզվում է, որ կազմված չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածում է (սկանավորում է) կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան:».

45) որոշման N 1 հավելվածի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«74. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է կենսաթոշակի գործ: Եթե կենսաթոշակի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և կենսաթոշակը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա կենսաթոշակ նշանակելու կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:».

46) որոշման N 1 հավելվածի 76-րդ և 77-րդ կետերում «փաստաթղթերի պատճենները» բառերը փոխարինել «սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բնօրինակ փաստաթղթերը», իսկ 76-րդ կետում «պահվում» բառը՝ «5 տարի պահվում» բառերով.

47) որոշման N 1 հավելվածի 81-րդ կետի երրորդ նախադասության մեջ «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով, իսկ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը:».

48) որոշման N 1 հավելվածի 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«82. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` հաշվառման վայրը փոխվելու և դիմելու դեպքում` հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա ընտանիքի այդ անդամի համար կազմում է կենսաթոշակի գործ և ուղարկում, եթե նրա համար կենսաթոշակի գործ կազմված չէ:».

49) որոշման N 1 հավելվածի 86-րդ կետում «կենսաթոշակ վճարելը» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը» բառերով, իսկ «կենսաթոշակի գործերն ուղարկվում են պետական արխիվ և պահպանվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը՝ «ծառայությունը կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները» բառերով.

50) որոշման N 1 հավելվածի 87-րդ կետում «1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պետական ապահովագրության մասին» համաձայնագրի մասնակից պետություններ կամ կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության հետ պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «Համաձայնագրի մասնակից» բառերով.

51) որոշման N 1 հավելվածի 89-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

52) որոշման N 1 հավելվածի 91-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Պահումներ կատարելու կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:».

53) որոշման N 1 հավելվածը 91-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 92-րդ և 93-րդ կետերով.

«92. Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:

93. Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:».

54) որոշման N 2 հավելվածում՝

ա. 10-րդ կետում «արխիվային տեղեկանքներ,» բառերը փոխարինել «արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ» բառերով,

բ. հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:»,

գ. 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:».

դ. հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին և 24.2-րդ կետերով.

«24.1. Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե անձը սովորել է`

1) բժշկական ուսումնական հաստատությունում.

2) ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության կրթության համակարգերի ուսումնարաններում (բացառությամբ մանկավարժական ուսումնարանների), տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում.

3) Ադրբեջանական ԽՍՀ-ի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին):

24.2. Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:»,

ե. հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-ին կետով.

«29.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքով: Տեղեկանքում նշվում են մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):»,

զ. 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեղեկանքում նշվում են պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):»,

է. 33-րդ կետում «հանձնաժողովի տված համապատասխան տեղեկանքով» բառերը փոխարինել «որոշումներով» բառով,

ը. հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով.

«35.1. Իրանի Հանրապետությունից ՀԽՍՀ տեղափոխված անձանց` Իրանի Հանրապետությունում աշխատած ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են, եթե աշխատելու մասին փաստաթուղթը վավերացրել է Իրանի Հանրապետությունում ԽՍՀՄ-ի դեսպանությունը:»,

թ. 37-րդ կետում «1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի» բառերը փոխարինել «Համաձայնագրի» բառով,

ժ. 42-րդ կետում «ժամանակահատվածները» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,

ժա. 44-րդ կետում «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,

ժբ. 50-րդ կետը «տեղափոխվել» բառից հետո լրացնել «նույն գործատուի մոտ» բառերով, կետը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել «, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,» բառերով, իսկ կետում «չի աշխատել» բառերը փոխարինել «գտնվել է հարկադիր պարապուրդում» բառերով,

ժգ. 51-րդ կետում «մինչև երկու տարեկան» բառերը փոխարինել «աշխատանքային օրենսդրությամբ սահմանված`» բառերով, կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,» բառերով, իսկ «ստաժում» բառից հետո՝ «` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի» բառերով.

55) որոշման N 3 հավելվածում՝

ա. 5-րդ կետում «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,

բ. հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.

«6. Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում զինծառայողի աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

7. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելու (հաշվարկելու) դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` զինվորական ծառայություն չհամարվող աշխատանքային ստաժն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված աշխատանքային ստաժում չի հաշվառվում:».

56) որոշման N 6 հավելվածի՝

ա. 8-րդ կետի 2-րդ սյունակը «դպրոց» բառից հետո լրացնել «(մարզադպրոց)» բառով,

բ. 9-րդ կետի 3-րդ սյունակում «գլխավոր մատենագետներ» բառերը փոխարինել «ավագ, գլխավոր մատենագետներ» բառերով.

57) որոշման N 8 հավելվածի.

ա. 24-րդ կետում «սոցիալական ապահովության քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

բ. 25-րդ կետում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով.

58) որոշման N 9 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

59) որոշման N 10 հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Անձը, սույն ցանկով սահմանված` հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով ստացած սոցիալական ապահովության քարտը:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրված՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը» բառերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

3) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին փաստաթուղթը (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,

դ. հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

4.2. Կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:»,

ե. 5-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերից, 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերից, 11-րդ կետի 1-ին ենթակետից, 12-րդ կետի 4-րդ ենթակետից, 21-րդ կետի 1-ին ենթակետից, 26-րդ և 27-րդ կետերից ու 28-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և դրա պատճենը» բառերը, իսկ 6-րդ կետի 3-րդ ենթակետից՝ «դրա պատճենը և» բառերը,

զ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում և 25-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

է. 5-րդ կետի 6-րդ ենթակետը, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերը, 25-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), 5-րդ ենթակետով սահմանված` սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի և աշխատավարձի չափի մասին տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,

թ. 6-րդ կետի 5-րդ ենթակետից և 12-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «և դրանց պատճենները» բառերը,

ժ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված` առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքի, ուսման դասընթացի առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքի և 4-րդ ենթակետով սահմանված` զինկոմիսարիատի տված տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:»,

ժա. 7-րդ կետում «տվյալներ» բառը փոխարինել «տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժբ. 9-րդ կետից հանել «և տեղեկանքը տրամադրելու համար հիմք հանդիսացող՝ թռիչքային գրքույկի առաջին էջի ու թռիչքային ժամերի մասին գրառումներ պարունակող էջերի՝ կազմակերպության կնիքով հաստատված պատճենները» բառերը, իսկ «և դրա պատճենը» բառերը փոխարինել «(թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժգ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության քարտերն ու դրանց պատճենները» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով, իսկ 12-րդ կետի 3-րդ ենթակետում, 22-րդ և 23-րդ կետերում, 28-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

ժդ. 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հաշմանդամ զավակի,» բառերը, իսկ 12-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը «հայտարարությունը» բառից հետո լրացնել «(հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժե. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «և սոցիալական ապահովության քարտերն ու դրանց պատճենները և կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժզ. 12-րդ կետի 8-րդ ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժէ. 13-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

ժը. 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,

ժթ. հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

 «19.1. Սույն ցանկի 19-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքում ներառվում են՝

1) զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), զինվորական ծառայության` արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)` ըստ անձնական գործի և աշխատանքային գրքույկի գրառումների.

3) զինվորական ծառայությունից ազատվելու օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափերը.

4) զորացրման հրամանի համաձայն զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու (անձնակազմի ցուցակներից հանելու) օրը ամիսը, տարեթիվը:»,

ի. 26-րդ կետի 1-ին ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, եթե բնակչության պետական ռեգիստրում բացակայում են համապատասխան տվյալները (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,

իա. 26-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի տված տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,

իբ. 28-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 55-րդ ենթակետի «բ» պարբերությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 31

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան