Գլխավոր տեղեկություն
Համար
N 339-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2012 թվականի N 339-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը կազմելու և այդ կապակցությամբ կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, այդ ոլորտում իրականացված աշխատանքները և լավագույն փորձը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման լրացված հարցաշարը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 14-ի N 339-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ե. Կիրակոսյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ

   

Լ. Թերզիկյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 3–րդ քարտուղար

   

Ա. Մանուկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության ֆինանսական վերահսկողության 3-րդ բաժնի պետ

   

Հ. Մուսիկյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան-իրավախորհրդատու (համաձայնությամբ)

   

Ն. Մանանդյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր

   

Ե. Ավագյան

- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ (փոխարինող անդամ՝ նույն բաժնի ավագ դատախազ Լ. Մանուկյան)

(հավելվածը փոփ. 08.08.12 N 767-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2012, N 767-Ա 09.08.2012, N 339-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան