«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2012 թ. |
թիվ 214-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ», «ԳՆԴԵՎԱՆՔ» ԵՎ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի սեպտեմբերի 15-ից շրջանառության մեջ դնել «Հայկական վանքերը և եկեղեցիները» հուշադրամների շարքից «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար», «Գնդեվանք» և «Նորավանք» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2012 թ. օգոստոսի 9 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 214-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը:
Ձախ եզրագծով «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» և աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:
Հուշադրամի բնութագիրը | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Չափը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 25 գ 27x47 մմ պրուֆ ատամնավոր մինչև 2500 հատ |
1.1 «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. «Նորավանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Նորավանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում պատկերված է Նորավանքը:
Ձախ եզրագծով «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» և աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:
Հուշադրամի բնութագիրը | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Չափը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 25 գ 27x47 մմ պրուֆ ատամնավոր մինչև 2500 հատ |
2.1 «Նորավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. «Գնդեվանք» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Գնդեվանք» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին կենտրոնում պատկերված է Գնդեվանքը:
Ձախ եզրագծով «2012 ԳՆԴԵՎԱՆՔ» և աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:
Հուշադրամը, թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ:
Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:
Հուշադրամի բնութագիրը | |
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Չափը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 25 գ 27x47 մմ պրուֆ ատամնավոր մինչև 2500 հատ |
3.1 «Գնդեվանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|