Գլխավոր տեղեկություն
Համար
N 767-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2012 թվականի N 767-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 339-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-ին մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 14-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 339-Ա որոշման հավելվածում «Ա. Հովհաննիսյան-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան» բառերը փոխարինել «Ն. Մանանդյան-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 8

Երևան