«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2012 թ. |
թիվ 213-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Գնաճի հաշվետվություն» (եռամսյակային), որը ներառում է.
ա. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը (հաջորդ ժամանակաշրջանի համար),
բ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (նախորդ ժամանակաշրջանի համար):
2) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 2-րդ կետի 3.1 ենթակետը:
3) Հավելվածի ենթահավելված 1-ի աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
33 |
«Գնաճի հաշվետվություն» |
եռամսյակային |
հայերեն, ռուսերեն, անգլերեն |
4) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի ենթահավելված 1-ի աղյուսակի 3.1 կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2012 թ. օգոստոսի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|