Գլխավոր տեղեկություն
Համար
N 1063-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.05/43(917) Հոդ.995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) հավելվածի 3-րդ կետում`

ա. կետից հանել «յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և վերջին աշխատանքային օրը» բառերը,

բ. կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«9) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

10) սույն կետի 1-9-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:».

2) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` ծննդյան վկայականի սերիան և համարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը, իսկ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը».

3) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր (այդ թվում` մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված), նույնականացման քարտ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագիր ստացած անձանց անունը և ազգանունը կազմակերպությանն է տրամադրում նաև անգլերենով:».

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային կապով, ռեգիստրի տեղեկատվական բազա մուտքագրվելու (ռեգիստրի տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու) հետ միաժամանակ` կազմակերպությունում տեղակայված համակարգչային սերվերում գրանցելու (արձանագրելու) միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան