ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 608-Ն
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրամիություն ձկնաբուծական մթերքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 17 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Արդյունքը |
1. |
(կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն) | |||
2. |
Ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում |
մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը |
ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ ԳԱԱ-ի «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն (համաձայնությամբ) |
1. Կիրականացվի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ 2. Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին |
3. |
(կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն) | |||
4. |
Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականության և ծախսատարության ներկայացում |
2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Մոնիթորինգի ամբողջական արդյունքների հիման վրա |
(հավելվածը փոփ., խմբ. 19.07.12 N 894-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.07.2012, N 894-Ն | 02.08.2012, N 608-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|