Գլխավոր տեղեկություն
Համար
N 608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.26/30(833) Հոդ.711
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 608-Ն

 

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրամիություն ձկնաբուծական մթերքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 608-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Արդյունքը

1.

(կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն)

2.

Ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում

մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը

ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ ԳԱԱ-ի «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն (համաձայնությամբ)

 

1. Կիրականացվի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ

2. Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին

3.

(կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն)

4.

Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականության և ծախսատարության ներկայացում
ՀՀ վարչապետին

2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Մոնիթորինգի ամբողջական արդյունքների հիման վրա
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի և ՀՀ վարչապետին կներկայացնի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականությունն ու ծախսատարությունը:

(հավելվածը փոփ., խմբ. 19.07.12 N 894-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան