Գլխավոր տեղեկություն
Համար
N 759
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2012-28.02.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.671
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2018

040.0759.14.08.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2001 թվականի N 759
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) N 1 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է թմրադեղերի համար:

N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

Ձևաթուղթն ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսային ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության.

բ) N 2 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է.

գ) N 3 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը.

դ) N 4 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 4 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

ե) N 5 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը:

3. Սահմանել, որ զեղչով դեղատոմսերն ուժի մեջ են դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Դրանք պահվում են 5 տարի և ոչնչացվում են հանձնախմբի կողմից:

(պարբերությունն ուժը կորցրել է 02.08.12 N 971-Ն)

(3-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ., խմբ. 02.08.12 N 971-Ն)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Բժշկական կազմակերպության  դրոշմակնիքը
Գտնվելու վայրը ____________
Հեռախոսահամարը __________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 1

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

թմրադեղի համար

Ա 000001

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը__________________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկի ստորագրությունը

Կ.Տ.

________________________

Դեղատոմսն ուժի մեջ է 20 օր:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

 Մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:

Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

Ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է 5 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

(ձևաթուղթը փոփ. 02.08.12 N 971-Ն)

Բժշկական կազմակերպության  դրոշմակնիքը
Գտնվելու վայրը ____________
Հեռախոսահամարը __________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 2

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկի ստորագրությունը

Կ.Տ.

 _____________________________________________________________

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատոմսային ձևաթուղթ N 3

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 սովորական դեղի համար

Անհատ ձեռնարկատիրոջ
(ֆիզիկական անձի) բնակության վայրը
___________________________
 
Հեռախոսահամարը _______________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 4

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ) ________________________________

 _____________________________________________________________

Բժշկի ստորագրությունը

Կ.Տ.

 _____________________________________________________________ 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

(ձևաթուղթը փոփ. 02.08.12 N 971-Ն)

Անհատ ձեռնարկատիրոջ
(ֆիզիկական անձի) բնակության վայրը
___________________________
 
Հեռախոսահամարը _______________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 5

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 սովորական դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

 _____________________________________________________________

Բժշկի ստորագրությունը

Կ.Տ.

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

(ձևաթուղթը փոփ. 02.08.12 N 971-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2017, N 1402-Ն 28.02.2018, N 759
02.08.2012, N 971-Ն 25.08.2012, N 759
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 759
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան