Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.250
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2018
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

   

10 սեպտեմբերի 2018 թվականի N 415-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

    

14 սեպտեմբերի 2018 թվականի N 563-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ   Հ Ր Ա Մ Ա  Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը.

 

Հրամայում ենք՝

   

1. Հաստատել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Ջանջուղազյան 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Դ. Անանյան

 

 

Հավելված 
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 415-Ն 
և
Պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 
2018 թվականի
 սեպտեմբերի 14-ի
N 563-Ն
համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:

2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ նոր տվյալներ, մասնավորապես`

1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.

2) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.

3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`

1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.

2) ավել փոխանցված գումարները սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում չեն վերադարձվում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի), դրանք հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.

3) ավել փոխանցված գումարները մասնակցի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարած լինելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում գործատուի անձնական հաշվի քարտում զրոյացվում են՝ ավել վճարված սոցիալական վճարի գումարների չափով պարտավորություն առաջադրելով: Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարեցրած մասնակցի համար ավել փոխանցված կուտակային հատկացումների գումարները կարող են վերադարձվել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում.

4) ավել փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում ավել վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են գործատուին (նրա իրավահաջորդին) կամ մասնակցին (նրա իրավահաջորդին):

4. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված` ավել փոխանցված կուտակային հատկացումները, հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի (նրա իրավահաջորդի) դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավել փոխանցված կուտակային հատկացումների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (դատական ակտեր):

5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի, օրենքով սահմանված կարգով, բացառապես էլեկտրոնային եղանակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան