ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 637-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 504-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 3-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 504-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հուլիսի 19-ի N 637-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 3-ի N 504-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Դավթյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Խանվելյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Տ. Սամվելյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ |
Վ. Մնացականյան |
-ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Հակոբյան |
-ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Թոռչյան |
-«Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|