Գլխավոր տեղեկություն
Համար
N 181-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2018-01.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.13/46(1404) Հոդ.110
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.03.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 ապրիլի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2018 թվականի մարտի 20-ի

2018 թվականի մարտի 30-ի

N 181-Ն

N 126-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը

 

Հրամայում ենք

 

1. Սահմանել «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 Վ. Արամյան

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 20-ի
N 181-Ն և
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի մարտի 30-ի
N 126-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻ ՔԱՆԻ ԱՂԲՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՏԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ)` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները (այսուհետ` վերադարձվող գումար) մասնակիցներին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը, մասնավորապես`

1) սոցիալական վճարի ամսական առավելագույն չափ` համախառն եկամտի ամսական առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի գումար.

2) սոցիալական վճարի տարեկան առավելագույն չափ` համախառն եկամտի տարեկան առավելագույն շեմից հաշվարկված սոցիալական վճարի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով վճարված տարեկան սոցիալական վճարի տարբերություն.

3) վերադարձվող ամսական գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` ամսական սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար.

4) վերադարձվող տարեկան գումար` հաշվարկված և գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցված` տարեկան սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումար:

3. Եթե մասնակիցը միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր (նոտար) է, ապա շահութահարկի հաշվարկի հիման վրա կատարվում է վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ` հաշվի առնելով տվյալ տարվա ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարի գումարները:

4. Վերադարձվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին չի փոխանցվում:

5. Վերադարձվող գումարի հաշվառումը կատարվում է մասնակցի անհատական հաշվում և այն մասնակցին փոխանցվում է անկանխիկ եղանակով:

6. Վերադարձվող գումարի հաշվարկը կատարվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված սոցիալական վճարի գումարի մարումից հետո:

7. Հարկային մարմինն առաջին անգամ վերադարձվող գումարի առկայության մասին մասնակիցներին ծանուցում է հաշվետու ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով և (կամ) հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով հաշվարկված սոցիալական վճարի մարման օրվանից հետո տասնօրյա ժամկետում` էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` փոստային առաքմամբ: Հարկային մարմինն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման (նոտարի պաշտոնավարման ավարտի) դեպքում վերադարձվող գումարի առկայության մասին մասնակցին ծանուցում է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:

8. Ծանուցման մեջ արտացոլվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) վերադարձվող գումարի չափը.

4) հաշվետու ժամանակահատվածը և ծանուցման ամսաթիվը.

5) նշում վերադարձվող գումարը փոխանցելու նպատակով մասնակցի բանկային տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին:

9. Գումարների վերադարձման համար մասնակիցը ծանուցագրի հետ միասին հարկային մարմին է ներկայացնում իր բանկային հաշվի մասին տեղեկատվություն: Բանկային տվյալների փոփոխությունների դեպքում մասնակիցը պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով նոր տվյալները:

10. Առաջին անգամ վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական: Հետագայում վերադարձվող գումարի առաջացման դեպքերում հարկային մարմինը մասնակցին չի ծանուցում, իսկ վճարման հանձնարարականը գանձապետարան է ներկայացնում վերադարձվող գումարի առաջացման օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Վերադարձվող գումարի առաջացման օր է համարվում սոցիալական վճարի գծով պարտավորությունն ամբողջությամբ մարելու օրը:

12. Վերադարձվող գումարը հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

13. Վերադարձվող գումարը նվազեցվում է անձնական հաշվի քարտում արտացոլված` հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի վճարված գումարից և արտացոլվում է մասնակցի անհատական հաշվում:

14. Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) մասնակցի անունը, ազգանունը.

2) մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամուրջ հաշվի համարը.

4) մասնակցի բանկի անվանումը և հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը:

15. Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակցին վերադարձման ենթակա չեն, եթե մասնակցի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերին համապատասխան` հարկային մարմին է ներկայացվել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական և տարեկան առավելագույն շեմերը) չկիրառելու մասին դիմում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2023, N 354-Ն 01.07.2023, N 181-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան