ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 862-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) ՌՆ 2 կետի չորրորդ սյունակում`
ա. Նկարագիր 2-ում ենթակետերի 1, 2 թվերը համապատասխանաբար փոխարինել a, b տառերով,
բ. Նկարագիր 2-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթակետ c.
«c. հրազեններ, գաուբիցաներ, թնդանոթներ և ականանետներ, որոնք արտադրված են մինչև 1890թ.:».
2) ՌՆ 6 կետի չորրորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 4.
«Նկարագիր 4. ՌՆ6.-ը չի վերաբերում ստորև հատկանշված փոխադրամիջոցներին, որոնք՝
a. արտադրվել են մինչև 1946 թ.,
b. չեն պարունակում բաղադրիչ մասեր և նյութեր, որոնք ներառված են ռազմական ցանկում և արտադրվել են 1945 թվականից ուշ՝ բացառությամբ փոխադրամիջոցի համար նախատեսված բնօրինակ նյութերի վերարտադրությունների և մասերի, և՝
c. տեղադրված չեն ՌՆ1, ՌՆ2 և ՌՆ4-ում նշված զենքերից, եթե միայն դրանք անաշխատունակ վիճակում են գտնվում կամ հնարավոր չէ կիրառել փամփուշտ արձակելու համար:».
3) ՌՆ 8 կետի երրորդ սյունակի f.3 ենթակետից հանել փակագծերում նշված CAS համարը.
4) ՌՆ 8 կետի չորրորդ սյունակում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 7.
«Նկարագիր 7. ՌՆ8-ը չի տարածվում ամոնիում պերխլորատին (ՌՆ8.d.2) և NTՕ-ին (ՌՆ8.a.18), որոնք նախատեսված են քաղաքացիական օգտագործման գազ արտադրող սարքերի համար և համապատասխանում են հետևյալ չափանիշներին`
a. կազմված են կամ խառնված ոչ ակտիվ պլաստիֆիկատորներից,
b. ակտիվ նյութում ունեն առավելագույնը 80% ամոնիում պերխլորատ (ՌՆ8.d.2.),
c. ունեն 4 գրամին հավասար կամ պակաս NTՕ (ՌՆ8.a.18.), և՝
d. ունեն 250 գրամից պակաս քաշ:»,
բ. Հատուկ նկարագիր ՌՆ 8.g.-ի բովանդակությունը տեղափոխել ՌՆ 8 կետի երրորդ սյունակի ՌՆ 8.g. ենթակետ.
5) ՌՆ 10 կետի երրորդ սյունակում՝
ա. a., b., c., d. և i. ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«a. մարտական «ինքնաթիռներ», «օդից թեթև թռչող սարքեր» և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը,
b. չեն օգտագործվել 2011 թվականից,
c. անօդաչու թռչող սարքերը և հարակից սարքավորումներ, ինչպես նշված է ստորև՝
1. անօդաչու թռչող սարքերը՝ ներառյալ հեռաղեկավարվող օդային թռչող սարքերը (RPVs), ավտոնոմ ծրագրավորվող սարքերը և «օդից թեթև թռչող սարքերը».
2. հարակից արձակող սարքերը և վերգետնյա օժանդակող սարքավորումը.
3. հարակից սարքավորումը՝ ղեկավարման և վերահսկման համար,
d. օդային շարժիչները և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը,
i. վերահսկվող բացման սարքավորումներ կամ ավտոմատ համակարգեր՝ նախատեսված բեռների իջեցման համար:»,
բ. ենթակետեր e.-ից և f.-ից հանել հղումը ՌՆ10.b-ին.
6) ՌՆ 10 կետի չորրորդ սյունակում՝
ա. Նկարագիր 1-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթակետ a. և մյուս ենթակետերը համապատասխանաբար վերանվանել b. և c..
«a. ոչ մարտական ինքնաթիռներ են»,
բ. Նկարագիր 3-ը խմբագրել՝ ՌՆ10.b-ին հղումը փոխարինելով ՌՆ10.a-ին հղումով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 4.
«Նկարագիր 4. ՌՆ10a-ում և 10d-ում նշված նպատակներով, ռազմական օգտագործումը ներառում է մարտական գործողություններ, հետախուզություն, ուսուցում, թիկունքային ապահովման, զորքերի և սպառազինության փոխադրում և դեսանտ:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 5.
«Նկարագիր 5. ՌՆ10-ը չի վերաբերում «թռչող սարքերին» որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝
a. արտադրվել են մինչև 1946 թ.,
b. չեն հանդիսանում ռազմական ցանկում նշված բաղադրամասեր և նյութեր, եթե չի պահանջվում, որ այդ բաղադրամասերը և նյութերը համապատասխանեն անվտանգության և օգտագործման ազգային չափանիշներին, և՝
c. ռազմական ցանկում ներառված զենքեր չեն, եթե դրանք չեն աշխատում և անհնար է դրանք բերել աշխատունակ վիճակի:».
7) ՌՆ 13 կետի երրորդ սյունակում՝
ա. d. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«d. Զրահաբաճկոններ, պաշտպանական հագուստներ և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.
1. թեթև զրահաբաճկոններ և պաշտպանական հագուստներ, որոնք արտադրված են համաձայն ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիաների, կամ դրանց համազոր և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր.
2. ծանր զրահաբաճկոններ, որոնք ապահովում են կամ գերազանցում երրորդ մակարդակի ձգաբանական պաշտպանությանը (NIJ 0101.06, Jսly 2008) կամ դրա ազգային համարժեքներին:».
8) ՌՆ 13 կետի չորրորդ սյունակում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ Նկարագիր 5.
«Նկարագիր 5. ՌՆ13.d.1-ի համար, ռազմական չափանիշները կամ հատկանիշները ներառում են նվազագույնը հստակեցումներ բեկորային պաշտպանության վերաբերյալ:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ Հատուկ նկարագիր 3.
«Հատուկ նկարագիր 3. Զրահաբաճկոնների սալիկների համար տես ՌՆ 13.d.2»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|