ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 582-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 29 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 783221740 դրամ կադաստրային ընդհանուր արժեքով շենք-շինությունները (ընդհանուր մակերեսը` 23022.1 քառ. մետր) և դրանց զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասը (ընդհանուր մակերեսը` 3.518991 հեկտար) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը փոփ. 26.07.12 N 944-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
(2-րդ կետը փոփ. 26.07.12 N 944-Ա)
3. Սահմանել, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման ենթակա գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 14 Երևան |