Գլխավոր տեղեկություն
Համար
N 1001-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.953
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1001-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 851-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 20-րդ հոդվածը և 26-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 851-Ն որոշումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 9-ի N 1001-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) ներկայացնելու պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` համակարգող մարմին)` բացառապես էլեկտրոնային եղանակով` համաձայն ձևի:

3. Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինները տեղեկատվությունը համակարգող մարմնին են տրամադրում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը, բացառությամբ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքերի, երբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դրա մասին ծանուցում են համակարգող մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Արտադրանքի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը

Արտա-
դրանքի
անվանումը

Արտա-
դրանքի քանակը (ծավալը)

Արտադրանքն արտադրողը
(երկիրը, անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը)

Ներմուծողը (անվանումը)

Արտադրանքի արտադրության և պիտանիության ժամկետները

Արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթի անվանումը, համարը, գործողության ժամկետը և տալու ամսաթիվը, գնահատված արտադրանքի խմբաքանակի համարը

Համապատաս-խանության գնահատման
ձևը
(համապա- տասխանության հայտարարա-
գրում կամ սերտիֆի-կացում)

Տեխնիկական կանոնա-կարգի լրիվ անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Տեղեկատվությունը ներկայացրեց

 

_________________________________________________________________________________

(գնահատման նշանակված մարմնի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը,

_________________________________________________________________________________

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

___________________

(պաշտոնը)

___________________

(ստորագրությունը) 

__________________

(անունը, ազգանունը) 

 
________ _____________________ 20  թ.
 

ՍՏԱՑՈՂ   ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 

_______________________________

(Մ. Մկրտչյան 5)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան