ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 սեպտեմբերի 2018 թվականի N 411-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 սեպտեմբերի 2018 թվականի N 163-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասը.
Հրամայում ենք՝
1. Հաստատել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
3. Սույն կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում օրենքով սահմանված պարբերական և միանվագ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:
4. Պարբերական երաշխիքային վճարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն`
QAa
QPF= ----------- x 0.005 ,
100
որտեղ`
QPF - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,
QAa - եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների միջին օրական ցուցանիշն է:
Այն հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Այսպես`
A1+ A2 +…Ai …+ An
QAa= -----------------,
n
որտեղ`
Ai - i-րդ օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդն է,
n - եռամսյակի օրերի քանակն է: