Գլխավոր տեղեկություն
Համար
N 1048-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2012-22.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.29/42(916) Հոդ.982
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1048-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 270200,0 հազ. դրամ, որից՝

1) ներկրված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 230200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 40000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից 2012 թվականի երրորդ եռամսյակում տրամադրել 600000,0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ երկու ամիս ժամկետով` առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

4. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում չիրացված պարարտանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1048-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ 2012

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը՝

2.1. Պայմանագրային հիմունքներով 28.0 մլն դրամ է հատկացնում «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը 700 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,3% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին ամրագրված գնով վաճառելու համար:

2.2. Պայմանագրային հիմունքներով 7420,0 հազ. դրամ է հատկացնում «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ 700 տոննա պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2.3. Պայմանագրային հիմունքներով 202200.0 հազ. դրամ է հատկացնում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ մատակարար)՝ 5000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,3% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող 4 կազմակերպություններին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար:

2.4. Պայմանագրային հիմունքներով 32580,0 հազ. դրամ է հատկացնում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններում պարարտանյութի վաճառքն իրականացնելու համար հիմք ընդունել մարզպետների և կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը` համաձայն N 1 աղյուսակի:

3.1. N 1 աղյուսակում նշված պարարտանյութի քանակությունը Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում մարզպետը 5-օրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ:

3.2. Չիրացված պարարտանյութի խմբաքանակի` ըստ մարզերի վերաբաշխման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները տրամադրվում և հավաքագրված գումարները փոխանցվում են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության համայնքներում պարարտանյութի վաճառքն իրականացնել` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հաստատված ցանկերի՝ հիմք ընդունելով համայնքներում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը:

4.1. Ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց կողմից հաստատված ցանկերը մատակարարին տրամադրելու համար ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` համաձայն N 1 ձևի:

4.2. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում` 5-օրյա ժամկետում մարզպետի կողմից հաստատվում է չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին ներկայացնելու համար:

4.3. Համայնքներում հողօգտագործողներին պարարտանյութի վաճառքն իրականացնելիս համայնքների ղեկավարների միջոցով մարզպետներն ապահովում են տեղեկատվության` համաձայն NN 2 և 3 ձևերի, հավաքագրումը և մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

5. Մատակարարը պարտավոր է՝

5.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000.0 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,3% ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ):

5.2. Պարարտանյութը մատակարարել համայնքներին՝ 50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ արժեքով:

5.3. Պարարտանյութը մատակարարել համայնքներին` համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի:

5.4. Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում չիրացված պարարտանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 5000.0 տոննա պարարտանյութի վաճառքն ավարտելուց հետո մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

5.5.1. հաշվետվություն ծրագրի կատարման մասին.

5.5.2. ֆինանսական հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ __________________________ մարզպետ

_____________________________________

_____________________________________

 ____ ___________ 2012 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ __________________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված ազոտական
պարարտանյութի քանակը
(տոննա)

Հատկացված ազոտական
պարարտանյութի հավաքագրման

ենթակա գումարը (դրամ)

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

6.

     

7.

     

8.

     

Ընդամենը

   

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ _______________________ ՄԱՐԶԻ ___________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

_______________________________

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձնագրի տվյալները

Գնված պարարտանյութի քանակը

Ստորա-գրությունը

         
         
         

Ընդամենը

     

Համայնքի ղեկավար ________________________________

(ստորագրությունը)     Կ.Տ.

 

Ձև N 3

 Հաստատում եմ մարզպետ ____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _____________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2012 Թ. ____________-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքին նախատեսված քանակությունը

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը

Պարարտանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորա-գրությունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

Մատակարար կազմակերպության անվանումը ________________________________

(ստորագրությունը)  Կ.Տ.

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մարզերի և այլ ստացողների
անվանումները

Պարարտանյութի
հատկացվող քանակությունը
(տոննա)

Արագածոտն

45,0

Արարատ

422,0

Արմավիր

497,0

Գեղարքունիք

1851,0

Լոռի

134,0

Կոտայք

0,0

Շիրակ

993,0

Սյունիք

497,0

Վայոց ձոր

202,0

Տավուշ

5,0

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

250,0

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

20,0

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

70,0

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ԳԿ» ՊՈԱԿ

4,0

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

10,0

Ընդամենը

5000.0

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1048-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Բյուջետային մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ բյուջետային ելքերի ավելացումները` փակագծերում

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

այդ թվում՝

   

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(600,000.0)

(600,000.0)

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

(600,000.0)

(600,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(600,000.0)

(600,000.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

-

600,000.0

որից`

   

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

-

600,000.0

2.6. Այլ

600,000.0

-

Ժամանակավորապես ազատ միջոցներ

600,000.0

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան