Գլխավոր տեղեկություն
Համար
N 1021-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2012-24.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.966
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1021-Ն

 

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 18

Երևան