Գլխավոր տեղեկություն
Համար
N 1007-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1007-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և Ասիական զարգացման բանկի «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» վարկային ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Ասիական զարգացման բանկի «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» վարկային ծրագրի շրջանակներում տրամադրվող Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական ներդրում ենթակա են ներդրման «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա տարեկան գործունեության արդյունքների ամփոփումից հետո, տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ասիական զարգացման բանկի «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» վարկային ծրագրի գծով հատկացված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարների չափով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 10

Երևան