ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1654-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1654-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/ |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
Պողպատի ձուլման սարքավորում (շերեփ-վառարան ) |
|||||
1.1. |
8454 |
Շիբերային փականով ձուլ. շերեփ սայլակի վրա քանդված |
կգ |
33 000 |
Չինաստան/Չինաստան |
52 143 936 |
1.2. |
7326 |
Շերեփի կափարիչ` սև մետաղից |
կգ |
8 000 |
Չինաստան/Չինաստան |
5 823 768 |
1.3. |
8425 |
Վերհան |
կգ |
12 000 |
Չինաստան/Չինաստան |
13 305 960 |
1.4. |
8425 |
Էլեկտրոդն. բարձրաց. մեխանիզմ մալուխներով քանդ. |
կգ |
20 000 |
Չինաստան/Չինաստան |
36 678 168 |
1.5. |
8413 |
Պոմպակայան |
կգ |
500 |
Չինաստան/Չինաստան |
1 272 744 |
1.6. |
8481 |
Օդաճնշական ուժային համակարգերի հսկիչ կափույրային տեղակայանք |
կգ |
500 |
Չինաստան/Չինաստան |
1 272 744 |
1.7. |
8413 |
Հիդրոպոմպակայան |
կգ |
2 800 |
Չինաստան/Չինաստան |
17 471 304 |
1.8. |
8537 |
Ղեկավարման էլեկտրական պահարան մինչև 1000Վ |
կգ |
1 000 |
Չինաստան/Չինաստան |
12 457 464 |
1.9. |
8504 |
Տրանսֆորմատոր |
կգ |
10 774 |
Չինաստան/Չինաստան |
35 713 968 |
1.10. |
8535 |
Բարձրավոլտ անջատիչ 72.5 ԿՎ-ից բարձր լարման համար |
կգ |
1 000 |
Չինաստան/Չինաստան |
5 322 384 |
1.11. |
7316 |
Կեռիկ` սև մետաղից |
կգ |
2 000 |
Չինաստան/Չինաստան |
18 898 320 |
1.12. |
8416 |
Գազայրիչ օդափոխիչներով |
կգ |
4 000 |
Չինաստան/Չինաստան |
28 231 776 |
1.13. |
7308 |
Մոնտաժային նյութեր |
կգ |
5 000 |
Չինաստան/Չինաստան |
5 785 200 |
2. |
9027 |
Սպեկտրոֆոտոմետր ԴՖՍ-500 |
հատ |
1 |
ՌԴ/ՌԴ |
11 931 000 |
3. |
8545 |
Գրաֆիտացված էլեկտրոդներ |
կգ |
22 000 |
Չինաստան/Չինաստան |
16 720 000 |
4. |
8462 |
Հորիզոնական կտրման հիդրավլիկ մկրատ |
հատ |
1 |
Իտալիա/Իտալիա |
126 603 000 |
5. |
Գլոցման հաստոն, Siemens VAI |
|||||
5.1. |
8455 |
Գլոցման հաստոն |
հատ |
1 |
-/Իտալիա |
4 819 687 000 |
5.2. |
8537 |
Գլոցման հաստոնի էլեկտրական և ավտոմատիկայի համակարգ (քանդված վիճակում ) |
կգ |
40 000 |
-/ՌԴ |
729 974 784 |
5.3. |
6902 |
Հրակայուն նյութեր |
կգ |
350 000 |
Իտալիա/Իտալիա |
178 216 500 |
6. |
8481 8537 |
ԴՍՊ-12 էլ. աղեղ. վառարանների ավտոմատացման համակարգեր և դրանց մասեր, Siemens VAI |
կգ |
4 000 |
Ավստրիա/ՌԴ |
433 115 000 |
7. |
8454 |
Ձուլման մեքենայի մասեր, Siemens VAI |
կգ |
90 000 |
Ավստրիա/Ավստրիա |
1 272 466 000 |
8. |
Կամրջակային կռունկի հանգույցներ, «Ռուսկռան սերվիս» |
կգ |
||||
8.1. |
8431 |
Կռունկային սարքավորումներ (քանդված վիճակում) |
կգ |
7 000 |
-/ՌԴ |
29 919 619 |
8.2. |
8537 |
Կռունկի էլեկտրական ղեկավարման պահարաններ |
կգ |
800 |
-/ՌԴ |
16 321 490 |
Ընդամենը |
7 869 332 129 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2013, N 1091-Ա | 16.10.2013, N 1654-Ա | |
27.12.2012, N 1686-Ա | 19.01.2013, N 1654-Ա | |
04.07.2012, N 874-Ա | 20.07.2012, N 1654-Ա | |
19.04.2012, N 470-Ա | 24.04.2012, N 1654-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|