Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.05/43(917) Հոդ.997
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1065-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով հաստատված՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համավճարը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում փոխհատուցման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված հիվանդությունների և վիճակների վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան