ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1170-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 637-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 63-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 13-ի N 1170-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի (այսուհետ` հաշվեկշիռ) վարման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվեկշիռը վարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաշվեկշիռը կազմվում է` հիմք ընդունելով պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացության հիման վրա հաստատված օգտակար հանածոների պաշարները, և փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից լիազոր մարմին ներկայացված տարեկան հաշվետվություններին (այսուհետ` հաշվետվություն) համապատասխան: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակի օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության` հաստատված պաշարներով ապահովվածության մասին:
4. Լիազոր մարմինը պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը և օգտակար հանածոների հաստատված պաշարների մասին տեղեկությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաշվեկշռի վարման մատյանում կատարում է համապատասխան գրանցում:
5. Հաշվեկշռի վարման մատյանում գրանցման ենթակա են բոլոր տեսակի (պինդ, հեղուկ և գազային) օգտակար հանածոների հաստատված պաշարները:
6. Հաշվեկշիռը կազմվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև` ըստ օգտակար հանածոների արդյունահանման և օգտագործման նպատակային նշանակության:
7. Հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ մարզերի, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգման`
1) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզման փուլում գտնվող,
2) շահագործվող,
3) պահուստային:
8. Հաշվեկշռում փոփոխությունները և օգտակար հանածոների մարված պաշարների դուրսգրումը կատարվում են ընդերքօգտագործողների կողմից ներկայացված մարկշեյդերական չափագրումների արդյունքում կազմված հաշվետվությունների հիման վրա:
9. Լիազոր մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո ամփոփում է դրանք և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:
10. Օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ չհավաստված պաշարները դուրս են գրվում պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացության հիման վրա` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հաշվեկշռի վարման մատյանում կատարելով համապատասխան փոփոխություններ:
11. Հաշվեկշիռը գրանցվում և դրանում կատարվող փոփոխություններն իրականացվում են հաշվեկշռի վարման մատյանում, որի օրինակելի ձևը սահմանում է լիազոր մարմինը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|