Գլխավոր տեղեկություն
Համար
N 1259-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924).1 Հոդ.1112.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարությունները և հրավերները գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:».

2) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական և մասնավոր հատվածների գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը:».

 3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել «Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:» բառերով.

4) կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հիմնարկ,» բառից հետո լրացնել «բացառությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է» բառերով.

5) կարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ճանապարհի տվյալ հատվածն օգտագործող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները» բառերը փոխարինել «այն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնց վարչական սահմաններում է գտնվում տվյալ ճանապարհի հատվածը» բառերով.

6) կարգի 28-րդ կետը «լրացումները» բառից հետո լրացնել «, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում գնման ձևի փոփոխությունների հիմնավորումների հետ միասին,» բառերով.

7) կարգի 32-րդ կետի`

ա. 1-ին ենթակետից հանել «անկախ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում տվյալ գնման առարկան ներառված լինելու հանգամանքի» բառերը,

բ. 4-րդ ենթակետի աղյուսակում`

- 27-րդ կետը «փոստային» բառից հետո լրացնել «կապի» բառով,

- 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության մեդալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գերատեսչական մեդալների և դրանց տուփերի պատրաստում»,

- լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35-րդ կետով.

«35. ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում»,

գ. 5-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «և (կամ) այլ` արտակարգ ու չկանխատեսված հանգամանքների» բառերը,

դ. 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. պետական գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի և (կամ) հրատապ համարված այլ դեպքերում:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գնումն անհետաձգելի համարելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել, եթե նման որոշման հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն տվյալ գնման առարկայի գծով առնվազն երեք մասնակիցների կողմից ստացված հայտերը և դրանց ուսումնասիրության արդյունքում պատվիրատուի կողմից առաջարկվող հաղթող մասնակիցը».

8) կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, ովքեր նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով:».

9) կարգի 35.3-րդ և 35.5-րդ կետերում «մրցույթը» բառը փոխարինել «գնման ընթացակարգը» բառերով.

10) կարգի 41-րդ կետի 2-րդ ենթակետը «համաձայնագրեր կնքած» բառերից հետո լրացնել «բոլոր» բառով.

11) կարգի 48-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք, շահույթ և անուղղակի հարկեր ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:».

12) կարգի 53-րդ կետում`

ա. «դեպքում» բառից հետո լրացնել «կամ եթե հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները» բառերով,

բ. 1-ին ենթակետում «հաղթողին» բառը փոխարինել «առաջին և հաջորդաբար տեղերն զբաղեցրած մասնակիցներին» բառերով,

գ. 5-րդ ենթակետը «գների» բառից հետո լրացնել «, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը» բառերով.

13) կարգի 64-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «լիցենզիային» բառից հետո լրացնել «, մեքենա-սարքավորումներին» բառերով.

14) կարգի 67-րդ կետում`

ա. «մասնակիորեն» բառը փոխարինել «փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով» բառերով,

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը.».

15) կարգի 71-րդ կետում`

ա. «ծառայությունների ծավալների կամ» բառերից հետո լրացնել «, ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ» բառերով,

բ. 1-ին ենթակետից «կամ» բառը հանել, իսկ «նվազեցումը» բառից հետո լրացնել «կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.» բառերով,

գ. 2-րդ ենթակետը «քսան տոկոսը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների ծավալների ավելացումը» բառերով,

դ. 3-րդ ենթակետը «որոնք» բառից հետո լրացնել «միասին» բառով,

ե. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը`

ա. մինչև լրանալը ցանկացած ժամկետով մեկ անգամից ավելի ժամկետով երկարաձգումը,

բ. լրանալուց հետո ցանկացած ժամկետով երկարաձգումը.».

16) կարգի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«73. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրավասու է պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով իրականացնելու մոնիթորինգ, այդ թվում` պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկելու միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողություններն իրականացնելու համար».

17) կարգի 74-րդ կետում և 75-րդ կետի 2-րդ ենթակետում «չեղյալ» բառը փոխարինել «չկայացած» բառով.

18) կարգի 75-րդ կետում «Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, ապա հայտի (հայտերի) ամբողջական և լիարժեք» բառերը փոխարինել «Որակավորումը հիմնավորող փաստաթղթերի» բառերով.

19) կարգի 80-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները`

 

Նախկինում կատարված պայմանագրերի

առարկան

ծավալը` գումարային արտահայտությամբ
(ՀՀ դրամ)

պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները

1

2

3

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 
 »,

 

բ. 2-րդ կետում «տարվան» բառը փոխարինել «տարվա և դրան» բառերով.

20) կարգի 81-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից.»,

բ. 2-րդ ենթակետում`

- «մինչև պայմանագրի կնքումը» բառերը փոխարինել «որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ» բառերով,

- «պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի» բառերից հետո լրացնել «սահմանված ժամկետում» բառերով,

- «հավաստումը» բառը փոխարինել «հավաստումը: Ընդ որում, համակարգչային և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման դեպքում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը մինչև պայմանագրի կնքումը ներկայացնում է գնման առարկայի իսկությունը (մատակարարված կամ մատակարարվելիք) հավաստող՝ արտադրողի կողմից տրամադրված վկայականի բնօրինակը և պատճենը:» բառերով.

21) կարգի 82-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև պայմանագրի կնքումը» բառերը փոխարինել «որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ» բառերով, իսկ «ընտրված» բառը` «առաջին տեղը զբաղեցրած» բառերով.

22) կարգի 83-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հրավերով պահանջվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի վարկային գծի տրամադրման մասին բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր կամ բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիք: Ընդ որում, վարկային գծի կամ երաշխիքի չափը չպետք է պակաս լինի մասնակցի գնային առաջարկի տասը տոկոսից, իսկ գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով կատարման վերջնաժամկետից՝ բացառությամբ պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետի:

Եթե գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա վարկային գիծը կամ երաշխիքը ներկայացվում է միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար և միակողմանի հաստատված հայտարարություն` տուժանք, որպես հետագայում նախատեսվելիք ֆինանսական միջոցների մասով վարկային գծի կամ երաշխիքի տրամադրման ապահովում: Տուժանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի և տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի տարբերության տասը տոկոսից».

23) կարգի 84-րդ կետի 2-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությունում «մինչև պայմանագրի կնքումը» բառերը փոխարինել «որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ» բառերով,

բ. «ա» և «բ» պարբերություններում «ընտրված» բառը փոխարինել «առաջին տեղը զբաղեցրած» բառերով.

24) կարգի 89-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) շրջանակային համաձայնագրերով` եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:».

25) կարգի 90-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «հրավերով» բառը փոխարինել «նախաորակավորման հայտարարությամբ» բառերով,

բ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը:».

26) 94-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին միաժամանակ տրամադրում է (ուղարկում) նաև հրավեր:».

27) կարգի 95-րդ կետի`

ա. 9-րդ ենթակետի «բ» պարբերությունում «գնման հայտը» բառերը փոխարինել «երկրորդ փուլի հրավերը» բառերով,

բ. 10-րդ ենթակետում «գնման վերանայված հայտը» բառերը փոխարինել «երկրորդ փուլի հրավերը» բառերով,

գ. 12-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,»,

դ. 12-րդ ենթակետի «դ» պարբերությունում «գնման վերանայված հայտով» բառերը փոխարինել «երկրորդ փուլի հրավերը» բառերով,

ե. 13-րդ ենթակետում «գնման» բառը փոխարինել «երկրորդ փուլի» բառերով,

զ. 15-րդ ենթակետը «սկզբունքով» բառից հետո լրացնել «, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն կնքվում է պայմանագիր» բառերով.

28) կարգի 96-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «3-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ մասերով» բառերով,

բ. 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,»,

գ. 11-րդ ենթակետը «ընտրված մասնակից» բառերից հետո լրացնել «, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն կնքվում է պայմանագիր» բառերով.

29) կարգի 109-րդ կետի 2-րդ ենթակետը «աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման, որոնց դեպքում հայտը կարող է ներկայացվել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում և.» բառերով.

30) կարգի 110-րդ կետում`

ա. «Շրջանակային համաձայնագրերի միջոցով» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջները, իսկ փաստաթղթային ձևով» բառերով,

բ. 5-րդ ենթակետը «ապա» բառից առաջ լրացնել «բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնումների,» բառերով,

գ. 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հաղթողին» բառը փոխարինել «առաջին և հաջորդաբար տեղերն զբաղեցրած մասնակիցներին» բառերով,

դ. 5-րդ ենթակետի «ե» պարբերությունը «գների,» բառից հետո լրացնել «որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը,» բառերով,

ե. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն երեսուն աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագիր կնքելու օրվանից.»,

զ. 8-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «և չներկայացրած» բառերը,

է. 8-րդ ենթակետի «դ» պարբերությունը «գինը» բառից հետո լրացնել «` առանց ավելացված արժեքի հարկի և ավելացված արժեքի հարկի գումարը» բառերով.

31) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 110.1-ին, 110.2-րդ, 110.3-րդ, 110.4-րդ, 110.5-րդ, 110.6-րդ, 110.7-րդ, 110.8-րդ, 110.9-րդ, 110.10-րդ, 110.11-րդ, 110.12-րդ, 110.13-րդ և 110.14-րդ կետերով`

«110.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված գնման առարկաների դեպքում, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա պատվիրատուի ղեկավարը`

1) հաստատում է նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.

2) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար.

3) նախաորակավորման հայտարարության տեքստն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

110.2. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:

110.3. Նախաորակավորման հայտարարության տեքստն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը այն տեղադրում է` հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` միաժամանակ հեռուստատեսությամբ և ռադիոյով ապահովելով նախաորակավորման հայտարարության վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը:

110.4. Սույն կարգով սահմանված կարգով կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ:

110.5. Քարտուղարը`

1) ապահովում է նախաորակավորման հայտարարության հրապարակումն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`

ա. www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,

բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.

2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ հնարավոր մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով նախաորակավորման հայտարարությունը՝

ա. հրապարակելով նաև զանգվածային լրատվության, այդ թվում` այլ էլեկտրոնային միջոցներով,

բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրելով (ուղարկելով) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

110.6. Նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, պատվիրատուին է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`

1) գրավոր դիմում` հասցեագրված պատվիրատուի ղեկավարին.

2) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.

 3) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը հավասար է գնումների բազային միավորին։

110.7. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:

110.8. Գրանցման հայտը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավերով սահմանված չափանիշներին`

1) համապատասխանող մասնակցի հետ պատվիրատուն կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.

2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին պատվիրատուն ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

110.9. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում պատվիրատուին` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`

 1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.

2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:

110.10. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջները`

1) համապատասխանող գնահատվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.

2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

110.11. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:

110.12. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:

110.13. Պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`

1) պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտը ներկայացնելը պարտադիր չէ.

 2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

3) մասնակիցը կարող է դադարեցնել պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով պատվիրատուին: Համաձայնագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացում պատվիրատուն գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների փոփոխության (վատթարացման) դեպքում պատվիրատուին ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում: Սույն ենթակետի պահանջները չկատարելու, ինչպես նաև պայմանագրի կնքման առաջարկ ստանալու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում`

ա. մասնակիցը պարտավոր է պատվիրատուի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝

բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:

110.14. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգով սահմանված պայմանները` հաշվի առնելով, որ էլեկտրոնային ծանուցումների փոխարեն պատվիրատուն ծանուցում է թղթային տարբերակով:».

32) կարգի 111-րդ կետում`

ա. «օրենքի» բառից հետո լրացնել «9-րդ և» բառերով, իսկ «հոդվածներով» բառից հետո` «և սույն կարգով» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «3-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ մասերով» բառերով,

գ. 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,»,

դ. 5-րդ ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

ե. 7-րդ ենթակետից հանել «, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են» բառերը,

զ. 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

33) կարգի 112-րդ կետի`

ա. 11-րդ ենթակետի «բ» պարբերությունում «գնման հայտը (վերջնական հայտը)» բառերը փոխարինել «երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)» բառերով,

բ. 12-րդ ենթակետում «վերջնական հայտը» բառերը փոխարինել «վերջնական հրավերը» բառերով,

գ. 14-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,»,

դ. 16-րդ ենթակետից «գնման» բառը հանել.

34) կարգի 121-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել «Ընդ որում, ապրանքների գնման դեպքում, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների, գնման պայմանագիր կնքած անձը ներկայացնում է այդ ապրանքների ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթի բնօրինակը և պատճենը: Սակայն եթե այդ ապրանքի ձեռքբերման գործընթացում առկա են մի քանի միջնորդ կազմակերպություններ, ապա նախորդ միջնորդ կազմակերպությունների կողմից դրա ձեռքբերման կամ ներմուծման վերաբերյալ փաստաթուղթ չի կարող պահանջվել:» բառերով.

35) կարգի 122-րդ կետի 5-րդ ենթակետում «վերջին վճարումը» բառերը փոխարինել «վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսից» բառերով.

36) կարգի 128-րդ կետը «գնահատվելուց հետո» բառերից հետո լրացնել «, եթե վերջինս ունի բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ» բառերով:

2. Սահմանել, որ`

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված պետական գնումների տարեկան հաշվետվությունը լիազոր մարմինը հրապարակում է մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը.

2) գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահումների կանխարգելման և բացահայտման նպատակով՝

ա. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 25-ի N 317-Ա որոշմամբ հաստատված ուղեցույցում նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման դեպքում պատվիրատուները 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին,

բ. 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար ապահովում է տեխնիկական հնարավորություն օգտվելու Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գնումների վերաբերյալ առկա տեղեկատվական բազայից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 16-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան