Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2012-20.10.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2012 թվականի N 490-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Մինչև 2025 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 4

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 4-ի N 490-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան