Գլխավոր տեղեկություն
Համար
N 1255-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.06.2012-29.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա

 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 23-ի N 1255-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

Ս. Թադևոսյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ալավերդյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Բախշյան

-

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Սամուելյան

-

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Շահվերդյան

-

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս.Պապյան

-

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մուսայան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Դոլունց

-

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Ա. Խաչատուրյան

-

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Է. Պիրումով

-

«Տաթև» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Գալստյան

-

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ

Ա. Հախումյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

(Հավելվածը փոփ. 28.06.12 N 575-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2016, N 276-Ա 13.04.2016, N 1255-Ա
01.10.2014, N 958-Ա 02.10.2014, N 1255-Ա
28.11.2013, N 1117-Ա 29.11.2013, N 1255-Ա
28.06.2012, N 575-Ա 29.06.2012, N 1255-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան