ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 899-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4851.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2014 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. օգոստոսի 11   | 
| 
 Հավելված  | 
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Չափորոշիչներ  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | |||||
| 
 ոչ ֆինանսական ցուցանիշներ  | 
 ֆինանսական ցուցանիշներ  | |||||
| 
 ինն ամիս  | 
 տարի  | 
 ինն ամիս  | 
 տարի  | |||
| 
 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները  | ||||||
| 
 1.2. Տրանսֆերտներ  | ||||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Անվանումը Նկարագրությունը  | |||||
| 
 1035  | 
 ԾՏ17  | |||||
| 
 Շահառուների քանակը  | 
 1. Տրանսֆերտ ստացող անձանց քանակը  | 
 72  | 
 72  | 
|||
| 
 Գումարը (հազ. դրամ)  | 
 X  | 
 X  | 
 4,851.8  | 
 4,851.8  | ||
| 
 Տրանսֆերտի վճարման հաճախականությունը  | 
||||||
| 
 Շահառուների ընտրության չափանիշները  | ||||||
| 
 Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  | ||||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||||
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Բաժին 2. 
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | |
| 
 ՀՀ 2015 թ. պետական բյուջե  | ||||
| 
 ծրագիրը  | 
 միջոցառումը  | 
 (բաժինը/խումբը/ դասը)  | ||
| 
 1035  | 
 ԾՐԱԳԻՐ  | 
|||
| 
 Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ  | 
 4,851.8  | |||
| 
 Ծրագրի նկարագրությունը  | 
||||
| 
 Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին  | 
||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | 
||||
| 
 ՀՀ օրենսդրության պահանջների կատարում  | 
||||
| 
 Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  | 
||||
| 
 ԾՏ17  | 
 Աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանը (ՀՀ Սյունիքի մարզպետարան)  | 
 4,851.8  | ||
| 
 Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը  | 
||||
| 
 Պետական անհատույց աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանն անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով  | 
||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |