Գլխավոր տեղեկություն
Համար
N 845-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.876
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2012 թվականի N 845-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 4-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 7-րդ կետում`

ա. 1-ին ենթակետը «էներգետիկայի» բառից հետո լրացնել «, ընդերքի» բառով, իսկ «ոլորտի» բառը փոխարինել «ոլորտների» բառով,

բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.»,

գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.»,

դ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.»,

ե. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով.

«13) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.

14) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.

15) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը.».

2) 8-րդ կետի`

ա. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական հայեցակարգերի, ծրագրերի մշակումը և իրականացումը.»,

բ. 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրականացումը.»,

գ. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակումը և ընդունումը.»,

դ. 27-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքների համակարգումը.»,

ե. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան