Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.832
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 791-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 3 հավելվածում`

ա. 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման» բառերը,

գ. 8-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն իրականացնողներին» բառերը,

դ. 8-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության» բառերը,

ե. 8-րդ կետի 15-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության գործունեություն իրականացնողների» բառերը,

զ. 8-րդ կետի 16-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետում «, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությունների» բառերը փոխարինել «ծառայությունների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան