Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.08.2012-26.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 364-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 364-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի

NN ը/կ Տարածքի հասցեն Շենքի կառուցման տարեթիվը Օգտագործման տարեթիվը Տարածքի մակերեսը
(քառ. մ)
Շուկայական արժեքը
(հազ. դրամ)
1. քաղ. Երևան, Սարյան 27 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 215.7 216306
2. քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 61 տարածք 1969 թ. 1980 թ. 67.1 74415
3. քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 57.5 57696
4. քաղ. Երևան, Սարյան 31 շենքի թիվ 61 տարածք 1969 թ. 1980 թ. 213.3 213777
5. քաղ. Երևան, Սայրան 33 շենքի թիվ 63 տարածք 1969 թ. 1980 թ. 212.6 213438
6. քաղ. Երևան, Սարյան 35 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 217.5 218061
7. քաղ. Երևան, Մոսկովյան 37 շենքի թիվ 37 տարածք   1980 թ. 319.9 177235
8. քաղ. Երևան, Մաշտոցի 9 շենքի թիվ 32 տարածք   1980 թ. 128 77522
9. քաղ. Երևանի, Վարդանանց 5ա շենքի թիվ 365 տարածք   1980 թ. 182.8 113035
(հավելվածը փոփ. 26.07.12 N 947-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան