Գլխավոր տեղեկություն
Համար
N 536-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 19 հունիսի 2012 թվականի N 536-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշման հավելվածի 23-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

2) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2012 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 19

Երևան