ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2009 թվականի N 650-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաuտանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) պատասխանատու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի հետևողական իրագործումը` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարների կոմիտեի հանձնարարականը (CM/Rec (2008) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գերակա ուղղությունների վերաբերյալ.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, Կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաև կոնվենցիայի իրագործմանն առնչվող այլ ծրագրերի հիման վրա` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ կոնվենցիայի դրույթներից բխող ծրագրերի ձևավորման վերաբերյալ.
3) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:
4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել հաuարակական կազմակերպությունների նախագահներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կոնվենցիայի դրույթներից բխող միջոցառումների, հաշվետվությունների և այլ ծրագրերի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործմանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 31 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 31-ի N 650-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Թադևոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Զիրոյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ |
Գ. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ-ի զարգացման վարչության պետ |
Ն. Նիկոլյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ |
Ա. Պապոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ |
Ա. Եդիգարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական պաշտպանության վերաբնակեցման և բնապահպանական բաժնի պետ |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ |
Վ. Գրիգորյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տնտեսական ոլորտի ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ |
Վ. Խոնդկարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Հակոբյան |
- Երևանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան |
- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Ա. Խոյեցյան |
- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Հ. Բաղդասարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) |
Ա. Կանայան |
- Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ա. Իսկոյան |
- «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Դանիելյան |
- «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Պետրոսյան |
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության տեսության, հուշարձանների վերակառուցման և պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ) |
Է. Երիցյան |
- Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հախումյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |