Գլխավոր տեղեկություն
Համար
N 421-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2012 թվականի N 421-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքի պահպանության ընթացքում առաջացող խնդիրների օրենսդրական լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

(2-րդ կետը փոփ. 24.07.12 N 678-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 15-ի N 421-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Անտոնյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության

պետի տեղակալ, շարային և ռազմականացված ստորաբաժանումների

բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

   

Ա. Հովսեփյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ

   

Լ. Զաքարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

Ա. Մարգարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանա կան վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետ,  ոստիկանության փոխգնդապետ

   

Ա. Դաշյան

- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ

   

Տ. Սահակյան

- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր

   

Ս. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական

 բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության

 տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր

 հոգեբույժ

   

Թ. Ղուկասյան

-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

 առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության

որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

(Հավելվածը փոփ. 24.07.12 N 678-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան