«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. |
թիվ 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. նոյեմբերի 7-ի «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 18-Ն որոշման |
ՁԵՎ 1-էլեկտրո
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ.
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը | |||||||||||
Ներկայացնում է _________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Ծառայություններ
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը |
110 |
հազար |
|
Ուղևորաշրջանառությունը - ընդամենը |
120 |
հազար |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը |
130 |
հազար |
|
Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
-“- |
|
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
150 |
մարդ |
2. Շարժակազմը
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին |
210 |
հատ |
|
Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում -ընդամենը |
220 |
-“- |
|
որից՝ նորերը |
221 |
-“- |
|
Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը |
230 |
-“- |
|
Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա վերջին - ընդամենը (տող 210 + տող 220 - տող 230) |
240 |
-“- |
|
240 տողից - 30 և ավելի նստատեղ ունեցող շարժակազմի քանակը |
241 |
-“- |
|
240 տողից - շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի` մինչև 5 տարի |
242 |
-“- |
|
5-ից մինչև 10 |
243 |
-“- |
|
10-ից մինչև 20 |
244 |
-“- |
|
20 և ավելի |
245 |
-“- |
|
Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը |
250 |
տեղ |
|
որից` նստատեղեր |
251 |
-“- |
|
Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում |
260 |
հատ |
3. Շարժակազմի աշխատանքը
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Երթուղիների քանակը |
310 |
միավոր |
|
Երթուղիների երկարությունը |
320 |
կմ |
|
Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը |
330 |
վագոն (մեքենա) -օրեր |
|
որից` շարժման մեջ |
331 |
-“- |
|
անսարք վիճակում |
332 |
-“- |
|
Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը |
340 |
հազար վագոն (մեքենա) - ժամեր |
|
Ուղևորատար շարժակազմի վազքը |
350 |
հազար վագոն |
|
Ուղևորատար շարժակազմի վազքը` վերածված տեղատարողությամբ |
360 |
հազար |
4. Գծային տնտեսություն
Ցուցանիշ |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին - ընդամենը |
410 |
կմ |
|
Ավելացվել է տարվա ընթացքում |
420 |
-“- |
|
Հանվել է տարվա ընթացքում |
430 |
-“- |
|
Հաշվետու տարվա վերջում - ընդամենը (տող 410 + տող 420 – տող 430) |
440 |
-“- |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին - ընդամենը |
450 |
-“- |
Ղեկավար |
____________________________ |
_______________________ | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
____________________________ |
_______________________ | |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 18-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4):
5. Փոխադրվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
6. Ուղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
7. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
8. Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը (տող 140) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տող 150) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
10. Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների և ճոպանուղու վագոնների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:
11. Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը՝ ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):
251 տողում լրացվում է նստատեղերի քանակը, որը որոշվում է շարժակազմի քանակի (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:
12. Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում (տող 260) ցուցանիշում լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների (մեքենաների) քանակը:
13. Երթուղիների քանակը (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
14. Երթուղիների երկարությունը (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:
15. Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների (մեքենաների) առկայությունը՝ վագոն (մեքենա)-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը՝ յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) համար առանձին:
331 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի շարժման մեջ գտնվելու օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների (մեքենաների) թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն (մեքենա)-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն (մեքենա)-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
332 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի անսարք վիճակում գտնվելու օրերը, որը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները (մեքենաները) գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):
16. Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
17. Ուղևորատար շարժակազմի վազքը (տող 350) լրացվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն (մեքենա)-կմ):
18. Շարժակազմի վազքը` վերածված տեղատարողությամբ (տող 360) ցուցանիշը որոշվում է վագոնների (մեքենաների) փաստացի վազքը (վագոն (մեքենա)-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):
19. Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:
20. Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին (տող 450) ցուցանիշը ներառում է ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը՝ ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի: