Գլխավոր տեղեկություն
Համար
N 611-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.25/29(832) Հոդ.713
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2011 թվականի N 611-Ն

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2008» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2011 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

2. (կետն ուժը կորցրել է 22.06.12 N 792-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան