Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2012 թվականի N 686-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 785-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին» N 785-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի «I. Պետական մարմինների ներկայացուցիչներ» բաժնում «ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ», իսկ «Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը՝ «ՀՀ վարչապետի օգնական» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 29-Ա որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. Պետական մարմինների ներկայացուցիչներ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

   
Ա. Քարամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

   
Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

   
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
   
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   
Ս. Մանասարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
   
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
   
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական
   
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
   
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Մ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական

 

II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներ

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

 

Ա. Թադևոսյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Զ. Լավչյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
   
Ա. Մինասյան - «Կազա» շվեյցարական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
   
Հ. Աբրահամյան   - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Կ. Խաչատրյան - «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Հակոբյան - «Հզոր հասարակություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ

 

Ց. Ակոպյան - Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Վ. Գասպարյան   - Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Քարամյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ ու հետազոտողներ

 

Մ. Մովսիսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
   
Հ. Մամիջանյան   - «Արլիան» խորհրդատվական և թրեյնինգ ընկերության համակարգող (համաձայնությամբ)
   
Ա. Ուդումյան - «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համագործակցության զարգացման մասնագետ (համաձայնությամբ)

 

ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

 

Ռ. Սարդարյան   - «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ(համաձայնությամբ)
   
Կ. Այվազյան - Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ աջակցման ծրագրի Սառնաղբյուրի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող (համաձայնությամբ)
   
Օ. Դուրգարյան - «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան