Գլխավոր տեղեկություն
Համար
N 776-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906) Հոդ.821
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 776-Ն

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արմավիրի մարզի Այգեկի, Գայի, Աղավնատան, Մրգաշատի, Փշատավանի, Առատաշենի, Ջրարբիի, Այգեվանի, Նորավանի համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Այրքի համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի, Սարամեջի, Սարչապետի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Ահնիձորի համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների՝ 2012 թվականի հուլիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 35.639.591 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.014.475 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 776-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

______________________________________________________________________________

NN ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

______________________________________________________________________________

1.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի աշխատավարձ

3547597

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

202534

     

3.

Գործուղման ծախսեր

100000

     

4.

Կապի ծառայություններ

50000

     

5.

Գրասենյակային նյութեր և հագուստ

50000

     

6.

Տրանսպորտային նյութեր

250000

     

7.

Այլ ծախսեր`

 
     

1)

քվեաթերթիկների տպագրություն (34556 ընտրող + 34556 x 0.03 x 5 դրամ)

177960

     

2)

ձևաթղթերի տպագրություն

60000

______________________________________________________________________________

 

 Ընդամենը

4438091

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 776-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

NN 19, 20, 21, 23, 27, 29, 31, 32 ԵՎ 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

______________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

______________________________________________________________________________

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

2250000

     
 

այդ թվում`

 
     
 

1) հանձնաժողովի նախագահի

450000

     
 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

450000

     
 

3) հանձնաժողովի քարտուղարի

450000

     
 

4) հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ)

900000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

210500

______________________________________________________________________________

 

Ընդամենը

 2460500

     
 

9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(9 x 2460500)

22144500

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 776-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

______________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

______________________________________________________________________________

1.

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

292500

     
 

այդ թվում`

 
     
 

1) հանձնաժողովի նախագահի

65000

     
 

2) հանձնաժողովի քարտուղարի

32500

     
 

3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ)

195000

     

2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

75875

     

3.

Կապի ծառայություններ

1000

     

4.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3000

     

5.

Տրանսպորտային նյութեր

5000

______________________________________________________________________________

 

 Ընդամենը

377375

     
 

24 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(24 x 377375)

9057000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 776-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

______________________________________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

______________________________________________________________________________

1.

Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 19035 ընտրող x 98.75 դրամ)

1879706

     

2.

Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 34556 ընտրող x 3,9 դրամ)

134768

______________________________________________________________________________

 

 Ընդամենը

2014475

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան