ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 876-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության վճարները հավաքագրելու և հետագայում փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել իրեն սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2020, N 1999-Ա | 11.12.2020, N 876-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|