Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 810-Ն

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ` ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը և ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի կողմից` յուրաքանչյուրը հատուցվող գումարի` իր կողմից վճարվող մասնաբաժնի` մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 810-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների հետ կապված հարաբերությունները:

2. Եթե սույն կարգով նախատեսված որևէ փաստաթուղթ ուղարկելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա դա ներկայացվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:

 

II. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտը և կից վճարման հանձնարարագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի N 900-Ն հրամանի NN 1 և 4 հավելվածների (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի N 579-Ն հրամանի խմբագրությամբ), Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

 

III. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության պայմաններում օրենքով սահմանված ժամկետում երաշխիքային ֆոնդին է տրամադրում տեղեկանք` համաձայն ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` երաշխիքային ֆոնդ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

 

 IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մասնակցի կողմից կուտակային վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կողմից կատարված կուտակային վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_1941,

որտեղ`

1) Cinflation-indexed total-ը մասնակցի կողմից կուտակային վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կողմից կատարված կուտակային վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.

2) N-ը մասնակցի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած մինչև օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու օրը կուտակային վճարներ կատարելու տարիների թիվն է.

3) cո-ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կողմից կատարված կուտակային վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.

4) iո-ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, ո-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կուտակային վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կողմից կատարված կուտակային վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը:

8. Սույն գլխում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հղման համարը` ……….

3. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին

4. Սպասարկող բանկի անվանումը

2. Հատուցվող գումարը՝ ՀՀ հաշվին

     

5. Հաշվեհամարը

6. Հաշվետիրոջ անվանումը

   

7. Վճարման ամսաթիվը՝  _____ _____________ 20 թ.

 

Տեղեկանքի լրացման ուղեցույցը

 

1. «1. Հղման համարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

2. «2. Հատուցվող գումարը՝ ՀՀ հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 50-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի:

3. «3. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 50-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` երաշխիքային ֆոնդի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի:

4. «4. Սպասարկող բանկի անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող այն բանկի անվանումը, որտեղ գտնվող հաշվում պետք է վճարվի հատուցվող գումարը:

5. «5. Հաշվեհամարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող բանկում գտնվող հաշվի համարը:

6. «6. Հաշվետիրոջ անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի լրիվ ֆիրմային անվանումը:

7. «7. Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում է հատուցվող գումարը վճարելու ամսաթիվը:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 810-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ` ԻՐ ՎՃԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ` ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի կողմից Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին` մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, և նրա կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության (այսուհետ` հատուցվող գումար)` յուրաքանչյուրն իր` օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով տարբերության գումարը փոխանցելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են օրենքով նախատեսված սահմանումներին:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ` ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

3. Հատուցվող գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող մասնաբաժինը վճարվում է օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կուտակային վճարների փոխանցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամական հաշվին (այսուհետ` հաշիվ)՝ Բանկ-մեյլ համակարգով, նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ` ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

4. Հատուցվող գումարի` երաշխիքային ֆոնդի մասնաբաժինը վճարվում է օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին՝ Բանկ-մեյլ համակարգով՝ նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2018, N 978-Ն 29.09.2018, N 810-Ն
10.07.2014, N 788-Ն 14.08.2014, N 810-Ն
13.09.2013, N 991-Ն 01.01.2014, N 810-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան