Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.356.2
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11515502

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


11 դեկտեմբերի 2015 թ. N 1292-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

12 նոյեմբերի 2015 թ. N 158-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 07-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 718-Ն որոշման 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի հուլիսի 14-ի N 07-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի հուլիսի 13-ի N 66-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի ՆԱԽԱՐԱՐ


Ա. Ասատրյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թ. դեկտեմբերի 11-ի N 1292-Ն և
ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2015 թ. նոյեմբերի 12-ի N 158-Ն

համատեղ հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ............................................

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության.................................................. մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (այսուհետ` բաժինը) Հայաստանի Հանրապետության .................................................. մարզպետարանի (այսուհետ` մարզպետարանի) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված ստորաբաժանում է:

(1-ին կետը լրաց. 03.10.17 N 116-Ն)

2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ..................................... մարզպետի (այսուհետ` մարզպետ) հրամանով: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է մարզպետը:

(2-րդ կետը խմբ. 03.10.17 N 116-Ն)

3. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով, իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականներով:

(3-րդ կետը լրաց. 03.10.17 N 116-Ն)

4. Բաժինը մարզպետի, նրա համապատասխան տեղակալի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում, համագործակցում է մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի հետ:

(4-րդ կետը փոփ. 03.10.17 N 116-Ն)

5. Բաժինը ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն ստանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) և այլ գերատեսչություններից:

6. Բաժինը իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով: Բաժնի տարեկան ծրագիրը ներկայացվում է քննարկման` նախարարություն և հաստատվում է մարզպետի կողմից:

 

II. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Բաժնի խնդիրներն են`

1) մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովումը,

2) ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովմանն աջակցելը,

3) մարզում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը, նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը,

4) մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը,

5) մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը,

6) մարզում հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի մշակում և դրանց կատարման ապահովումը:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում,

2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,

3) ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,

6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը,

7) նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,

8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,

9) իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների (նրանց ընտանիքների) կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, ապահովում երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իր իրավասությունների շրջանակներում, մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակմանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին,

11) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգը` դրանում հաշվառելով.

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում նախարարություն,

բ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,

գ. որդեգրման ենթակա երեխաների մասին տվյալները և անձնական քարտի պատճենները ներկայացնում է նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,

դ. խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,

ե. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),

զ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,

է. մանկուց հաշմանդամ երեխաներին,

ը. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում, բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին,

12) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,

13) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը,

14) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,

15) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,

16) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում,

17) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում,

18) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,

19) հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին,

20) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, կատարում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) տրամադրած նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն (երկու օրինակից)՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) մասին,

22) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

23) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված՝ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,

24) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված՝ խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,

25) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

26) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու հնարավորության մասին առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ այլ փաստաթղթերը սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ստանալուց հետո, խնամքի տրամադրում հայցող երեխայի ընտանիքի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և սոցիալապես անապահով լինելու դեպքում, ուսումնասիրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները և դրանց բացակայության դեպքում, ներկայացնում գրավոր եզրակացություն երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ՝ այդ եզրակացությունը և սույն ենթակետով սահմանված այլ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրելով նախարարությանը,

27) մինչև երեխայի 18 տարին լրանալը, բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից նրա դուրսգրման մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ օրինական այլ ներկայացուցչի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն՝ դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին),

28) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,

29) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,

30) մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

31) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Բաժինը կարող է բաղկացած լինել բաժնի պետից և 5 (հինգ) աշխատողներից՝ իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն կամ առողջապահություն մասնագիտությունների գծով քաղաքացիական ծառայողներից:

(9-րդ կետը փոփ. 03.10.17 N 116-Ն)

10. Բաժնի պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11. Բաժնի պետը հաշվետու է մարզպետին, մարզպետի` բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` մարզպետարանի, իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

(11-րդ կետը լրաց. 03.10.17 N 116-Ն)

12. Բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

13. Բաժնի աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Բաժնի պետի և մյուս աշխատողների մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև նրանց պաշտոնների անձնագրերով:

15. Բաժնի աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 03.10.17 N 116-Ն)