Գլխավոր տեղեկություն
Համար
N 1930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.08.2012-15.04.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.12/14(888) Հոդ.100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1930-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1768-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն` բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն բոլոր միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) և դրանց ազդեցության մասին, մասնավորապես, պետք է ներկայացնել միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման մասին տեղեկատվություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 7

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը

Իրականացնող մարմինները

Կատարման ժամկետը

պատասխանատու մարմինը

համակատարողը

1

2

3

4

5

6

1. Հարկերի վճարում

1.1.

ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական կայքում և ՊՈՍ-տերմինալներով հարկերի վճարման հնարավորության ստեղծում

Հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում և ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ԿԲ(համաձայնու-թյամբ)

01.11.2012 թ.

1.2.

1. Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման գրքերի էլեկտրոնային վարման հնարավորության ստեղծում, ՓՄՁ-ների համար էլեկտրոնային համակարգի մշակում և ներդրում

Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման գրքերի վարման ժամկետների և ծախսերի կրճատում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.11.2012 թ.

2. ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշումն ուժը կորցրած ճանաչել

Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերի լրացման վրա ծախսվող ժամանակի և ֆինանսական միջոցների խնայում

01.04.2012 թ.

1.3.

Մինչև տարեկան 58.3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համար խրախուսման մեխանիզմների մշակման և ներդրման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության իրականացում և առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման լայնամասշտաբ կիրառում, հաշվետվությունների ներկայացման համար անհրաժեշտ ժամանակի և ծախսի կրճատում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2012 թ.

1.4.

Միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում տարեվերջին գործող հարկ վճարողներից ստացված հարկային և պարտադիր սոցիալական վճարների մասով հաշվետվությունների 40%-ից ավելին կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Հարկային հաշվետվությունների ներկայացման վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

30.12.2012 թ.

1.5.

1. ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ՀՀ ԱՎԾ-ին հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հնարավորության ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Հաշվետվությունների պարբերականության կրճատում

ՀՀ ԱՎԾ

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

01.03.2012 թ.

1.6.

1. Հարկային իրավախախտումների համար նախքան տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելն առաջին անգամ նախազգուշացման պրակտիկայի ներդրման նպատակով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Հարկային մարմինների հետ տնտեսավարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրում, իրազեկվածության բարձրացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.03.2012 թ.

2. Առաջարկությունների հիման վրա ըստ անհրաժեշտության «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների կատարում

01.08.2012 թ.

1.7.

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի օրենսդրություն բաժնում իրավական ակտերի դասակարգում ըստ յուրաքանչյուր հարկատեսակի: Օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, այդ թվում նաև գերատեսչական ակտերի համախմբում

Տնտեսավարողների համար իրազեկվածության և հասանելիության ապահովում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

01.06.2012թ.

1.8.

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ՀՀ ԱՎԾ-ին և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ըստ 5-նիշ մակարդակի)

Տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ԱՎԾ(համաձայնու-թյամբ)

 

ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.07.2012 թ.

1.9.

Անցում կատարել առևտրի և ծառայությունների ոլորտի ՓՄՁ սուբյեկտների գործունեության ամսական արդյունքների վերաբերյալ եռամսյակային պարբերականությամբ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակներին (ընտրանքի գործիքին)

ՓՄՁ-ների կողմից ՀՀ ԱՎԾ-ին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման պարբերականության և ծախսերի կրճատում

ՀՀ ԱՎԾ(համաձայնու-թյամբ)

 

01.04.2012 թ.

1.10.

Ակտիվների խմբավորմամբ («pօօling») հաշվեկշռային նվազող ամորտիզացիայի համակարգի ներդրում

Շահութահարկով հարկման նպատակով ամորտիզացիոն մասհանումների կատարման համակարգի կատարելագործում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

30.12.2012 թ.

2. Արտաքին առևտուր

2.1.

1. Համապատասխանության գնահատման մասին ՀՀ օրենքում փոփոխության կատարում համաձայն որի`

 

- հավատարմագրման հայտատուին ներկայացվող պահանջներում կսահմանվի, որ հայտատուն որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու համար պարտավոր է ունենալ ներմուծված և արտադրված արտադրանքի սերտիֆիկացման հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ

2. Մաքսային գործընթացում ներառված բոլոր մարմինների (սերտիֆիկացնող մարմին, սննդի անվտանգության պետական ծառայություն) միջև տեղեկատվության փոխանակման ապահովում

Ներմուծման և արտահանման գործընթացների պարզեցում, արագացում և դյուրինացում և դրանց հետ կապված ծախսերի նվազեցում՝ համակարգչային կատարելագործված «մեկ պատուհան» համակարգի ներդրման միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.04.2012 թ.

2.2.

Երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերի բարելավում, մասնավորապես, ապրանքների երկակի չհանդիսանալու հավաստումը առանց պարտադիր փորձաքննություն իրականացնելու նպատակով ինքնահայտարարագրման այլընտրանքային համակարգի ներդրման համար Եվրամիության փորձի ուսումնասիրություն և համապատասխան առաջարկությունների մշակում

Ապրանքների երկակի չհանդիսանալու հավաստումն առանց պարտադիր փորձաքննություն իրականացնելու նպատակով ինքնահայտարարա-գրման այլընտրանքային համակարգի ներդրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

01.07.2012 թ.

2.3.

Ինքնահայտարարագրման ինստիտուտի կատարելագործում, ըստ որի`

Ներմուծեք նկարագրությունը_1371 Ապրանքների ինքնահայտարարագրման համար անհրաժեշտ ծածկագրեր կտրամադրվեն որակավորված մասնագետներին,

 

Ներմուծեք նկարագրությունը_1371 որակավորման քննությունները կկազմակերպվեն ամսական պարբերականությամբ` միայն թեստերով

Ինքնահայտարարագրման գործընթացի հստակեցում և խոչընդոտների վերացում, տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնուրույն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերի տեսակարար կշռի ավելացում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2012 թ.

2.4.

Իրականացնել մաքսային օրենսգրքի և այլ իրավական ակտերի վերանայում, դրանցում փոփոխությունների, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև նոր ակտերի նախագծում՝ մաքսային արժեքի որոշման ընթացակարգի բարելավման համար։ Մասնավորապես`

1. ՀՀ պետական եկամուտների նախարարության 2001 թ. փետրվարի 26–ի թիվ 02/207 հրամանի 1.2.1 կետի վերանայում և համապատասխանեցում ՀՀ մաքսային օրենսգրքի 87–րդ հոդվածի 3–րդ մասին` հանելով ՄՀ.1 ձևի պարտադիր ներկայացման պահանջը,

2. ՀՀ մաքսային օրենսգրքի 87–րդ հոդվածի 3–րդ մասում հստակ սահմանել ներկայացված մաքսային արժեքի հետ մաքսային մարմինների անհամաձայնության հիմքերը և լրացուցիչ պահանջվող մանրամասն տեղեկատվության ցանկը,

3. ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասում «հինգօրյա» ժամկետը կրճատել և սահմանել «2 օր»,

4. ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել դրույթ, որով կսահմանվի, որ Մաքսային մարմինների կողմից սույն մասով սահմանված ժամկետում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունման կամ մերժման վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնելու դեպքում հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը համարվում է ընդունված

Մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավում, մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցում և դյուրինացում և դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.04.2012 թ.

2.5.

Մանրամասն հետազոտության (վերլուծության) իրականացում պարզելու, թե ֆինանսա-տնտեսական տեսակետից որքանով է արդարացված ներմուծման ընթացքում մաքսային արժեքի որոշման՝ ներկայումս կիրառվող իրական գործելակերպերը (մասնավորապես, գնահատել կողմնորոշիչ գների կիրառումը, գնահատել գործարքի գնի եղանակի ավտոմատ չկիրառման օգուտներն ու վնասները, ինչպես նաև հետևանքները Հայաստանի տնտեսության վրա), արդյունքների և առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2012 թ.

2.6.

ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման մեջ փոփոխության կատարում, որով կվերանայվեն մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մաքսատներում` որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար անհրաժեշտ և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանցից պահանջվող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության մաքսատներում` որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար ներկայացվող փաստաթղթերի կրճատում և գրանցման ընթացակարգի պարզեցում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2012 թ.

3. Ընկերության հիմնադրում

3.1.

Բոլոր իրավական ակտերից հանել տնտեսավարողների կողմից կնքված փաստաթղթեր ներկայացնելու պահանջը

Ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետների և ծախսերի կրճատում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

01.04.2012 թ.

3.2.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

E-registry համակարգի կիրարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

30.12.2011 թ.

3.3.

ՀՀ պետական կառավարման մարմիններին «Client Treasսry» համակարգի միջոցով լիցենզիաների և այլ թույլտվությունների ստացման, ինչպես նաև պետական տուրքերի դիմաց ՀՀ քաղաքացիների կողմից կատարված վճարումների հավաստման հնարավորության ստեղծում

Քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումների և փաստաթղթային պահանջի նվազեցում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

01.03.2012 թ.

4. Շինարարական թույլտվություններ

4.1.

Շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգի մշակում

Շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ ընթացակարգերի և ժամանակի կրճատում

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

 

01.04.2012 թ.

4.2.

E-gօv համակարգի միջոցով ՏԻՄ-երում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման համար ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման հնարավորության ստեղծում (Ֆինանսական միջոցների առկայության դեպքում)

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

ՏԻՄ-եր
(համաձայնու-թյամբ)

30.12.2012 թ.
(Ֆինանսա-կան միջոցների առկայության դեպքում)

4.3.

Օրինակելի նախագծերի հիման վրա նախատեսվող շինարարության ընթացակարգերի և ծախսերի կրճատում, մասնավորապես`

- օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների համար պարզեցված ընթացակարգով թույլտվությունների տրամադրում,

- էլեկտրոնային եղանակով օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների նախագծային փաստաթղթերի ձեռքբերման հնարավորության ապահովում,

- շինարարական աշխատանքների որակի ինքնահավաստման սկզբունքի ներդրում

Օրինակելի նախագծերի հիման վրա նախատեսվող շինարարության համար պարզ ընթացակարգի սահմանում, նախագծային փաստաթղթերի մատչելիության ապահովում, ծախսերի կրճատում

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

ՏԻՄ-եր (համաձայնու-թյամբ)

01.04.2012 թ.

4.4.

Երևանի քաղաքապետարանի կողմից «մեկ պատուհան»-ի աշխատակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, օգտագործման տեսանկյունից մատչելիության ապահովում (օրինակ` փակցնել ցուցանակներ պատուհանների գործառույթների վերաբերյալ)

Շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի սպասարկման որակի բարելավում

Երևանի քաղաքապե-տարան

(համաձայնու-թյամբ)

 

01.04.2012 թ.

4.5.

ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարում, որոնց համաձայն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ստացման աշխատանքների կատարման փուլը, այդ թվում ` նաև կատարվող ծախսերի մասով, հստակ կտարանջատվի ծառայությունների մատուցման ընթացակարգային փուլից

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ստացման համար սահմանված ծախսերի և ժամկետների հստակեցում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

01.04.2012 թ.

4.6.

Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում համապատասխան փոփոխությունների կատարում, որոնց համաձայն նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների կատարման փուլը, այդ թվում նաև` կատարվող ծախսերի մասով, հստակ կտարանջատվի ծառայությունների մատուցման ընթացակարգային փուլից

Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերի և ժամկետների կրճատում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայ-նությամբ)

 

30.12.2011 թ.

4.7.

Միջազգային փորձի ուսումնասիրության իրականացում և առաջարկների ներկայացում էլեկտրականության, գազի և ջրի միացման նպատակով մատակարարներին ՏԻՄ-երի կողմից հողահատկացման համար հստակ և սեղմ ժամկետների սահմանման վերաբերյալ

Էլեկտրաէներգիայի, գազի և ջրի միացման համար անհրաժեշտ ժամկետների կրճատում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշի-նության նախարարություն
Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայ-նությամբ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

01.02.2012 թ.

5. Պայմանագրերի կիրարկում

5.1.

Քաղաքացիական և սնանկության գործերով դատավարական ընթացակարգերի վիճակագրության վարում և տարեկան վիճակագրության ներկայացում ՀՀ արդարադատության նախարարությանը` համաձայն համատեղ մշակված աղյուսակի

Դատավարական ժամկետների կրճատման նպատակով համեմատություններ կատարելու հնարավորության ընձեռում

ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնու-թյամբ)

ՀՀ արդարա-դատության նախարարություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Շարունակա-կան

5.2.

Միջոցառումների իրականացում, որի արդյունքում «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ընդգրկված պայմանագրերից ծագող վեճերի լուծման համար անհրաժեշտ 49-ը գործընթացների թիվը կկրճատվի առնվազն դառնալով 30

Պայմանագրերի կիրարկման համար անհրաժեշտ գործընթացների, ժամկետների և ծախսերի կրճատում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

01.04.2012 թ.

6. Վարկերի ստացում

6.1.

Ընդհանուր նկարագրով վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթի օրենսդրական սահմանման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Վարկերի հասանելիության բարձրացում

ՀՀ ԿԲ (համաձայ-նությամբ)

ՀՀ արդարադա-տության նախարարություն

01.03.2012 թ.

Առաջարկությունների հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների իրականացում, որով կսահմանվի, որ գրավի առարկան կարող է լինել նաև ընդհանուր նկարագրով

01.08.2012 թ.

6.2.

1. Պաշտոնական պարզաբանման տրամադրում, որտեղ կնշվի, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վարկային բյուրոներին տեղեկատվություն տրամադրելու սահմանափակում չկա

2. Հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վարկային բյուրոներին տեղեկատվություն տրամադրելու սահմանափակման առկայության դեպքում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում

Վարկային տեղեկատվության շրջանառության բարելավում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

ՀՀ ԿԲ

(համաձայ-նությամբ)

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների

նախարարություն

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայ-նությամբ)

01.02.2012 թ.

01.04.2012 թ.

7. Ներդրողների պաշտպանվածություն

7.1.

Իրավաբանական անձանց բաժնետերերի և մասնակիցների ռեեստրում առկա տեղեկատվության առցանց հասանելիության ապահովում

Տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովում, ներդրումների խթանում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄ ԷՔՍ(համաձայնու-թյամբ)

ՀՀ ԿԲ(համաձայնու-թյամբ)

01.07.2012 թ.

8. Սեփականության գրանցում

8.1.

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, որով կպարզեցվեն անշարժ գույքին վերաբերող գործարքների կնքման նոտարական վավերացման ընթացակարգերը

Անշարժ գույքին վերաբերող գործարքների կնքման ընթացակարգերի պարզեցում, նոտարիատի համակարգում «մեկ պատուհանի կանգառ» համակարգի ներդրում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

01.04.2012 թ.

8.2.

E-Nօtary համակարգի ներդրման ծրագրի տեխնիկական առաջադրանքի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն: Միաժամանակ ներդրման ժամկետների վերաբերյալ առաջարկության ներկայացում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

01.04.2012 թ.

8.3.

Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաև գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմումների` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում առցանց ներկայացման հնարավորության ստեղծում

Անշարժ գույքին վերաբերող գործարքների կնքման ժամկետների կրճատում

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

01.04.2012 թ.

9. Ձեռնարկության փակում/լուծարում

9.1.

Սնանկության և լուծարման արդյունքում պարտատերերին և բաժնետերերին ակտիվների վերադարձելիության վերաբերյալ վիճակագրության վարում

Պարտատերերին և բաժնետերերին ակտիվների վերադարձելիության վերաբերյալ տեղեկատվության ապահովում և վերադարձելիության դրույքաչափերի բարձրացում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

Շարունակա-կան

9.2.

Հետազոտությունների իրականացում, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել սնանկության և լուծարման արդյունքում պարտատերերին և բաժնետերերին ակտիվների վերադարձելիության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ

Սնանկության և լուծարման արդյունքում պարտատերերին և բաժնետերերին ակտիվների վերադարձելիության մակարդակի բարձրացում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

01.04.2012 թ.

9.3.

Միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում կբարձրանա սնանկության և լուծարման արդյունքում պարտատերերին և բաժնետերերին ակտիվների վերադարձելիության մակարդակը

01.05.2012 թ.

9.4.

«Սնանկության մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների և լրացումների իրականացում

Սնանկության վարույթում գտնվող իրավաբանական անձանց գույքի օտարման ժամկետների կրճատում, պարտավորությունների մարման նպատակով ակտիվների տնօրինման արդյունավետության բարձրացում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.04.2012 թ.

9.5.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Իրավաբանական անձանց լուծարման և անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանելու ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում

ՀՀ արդարադա-տության նախարարություն

 

30.12.2011 թ.

10. Իրազեկվածության ապահովում

10.1.

ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական քարտեզների մշակման աշխատանքների համակարգում, մասնավորապես`

- ՀՀ պետական

կառավարման մարմինների

կողմից տնտեսվարողի

գործունեությունը

պարզեցնելու նպատակով

հայերեն, ռուսերեն և

անգլերեն լեզուներով

տեղեկատվական

քարտեզների մշակում,

որոնցում հստակ

նկարագրված կլինեն

համապատասխան մարմնի

կարգավորման ոլորտին

առնչվող գործառույթները և

դրանց ընթացակարգերը,

նշված կլինեն դրանց

իրավական հիմքերը,

տևողությունները և

արժեքները

- Քարտեզների տեղադրում

համապատասխան

պետական կառավարման

մարմնի, ինչպես նաև

յուրաքանչյուր ընթացակարգի

իրականացման համար

պատասխանատու այլ

մարմինների կայքերում

Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

ՀՀ պետական կառավարման մարմիններ

Շարունակական

10.2.

Ներմուծման և արտահանման քարտեզի տեղադրում մաքսային ծառայության վեբկայքում

Տեղեկատվության հասանելիության ապահովում և իրազեկվածության բարձրացում

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

01.04.2012 թ.

10.3.

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի (ՀՀ ազգային ստանդարտների, դասակարգիչ-ների, տեխնիկական պայմանների, միջազգային, եվրոպական, տարածա-շրջանային, ինչպես նաև այլ պետությունների ստանդարտների) մասին տեղեկատվության տրամադրում, ՀՀ ազգային ստանդարտների, դասակարգիչների, ՀՀ ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, եվրոպական, տարածաշրջանային, ինչպես նաև այլ պետությունների ստանդարտների ձեռքբերման նպատակով պատվերների ընդունման և վաճառքի համար էլեկտրոնային համակարգերի ներդրում՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից: Միջոցառման շրջանակներում քննարկել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի անվճար բեռնման (dօwnlօad) հնարավորության հարցը

Տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտահանվող և ներմուծվող արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովման դյուրինացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

 

Ստանդարտների ազգային ինստիտուտ

 

01.03.2012 թ.

10.4.

Էլ. հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ հեռուստատեսային նյութերի պատրաստում և տարածում, լայնամասշտաբ իրազեկում

Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների լրացման ժամանակ հանդիպած հարցերի լուծում և էլ. հաշվետվություններ ներկայացնողների թվի ավելացում

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

ՓՄՁ ԶԱԿ(համաձայ-նությամբ)

Շարունակա-կան

10.5.

Հարկային հաշվետվությունների ձևերում սահմանված տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի (ըստ ՏԳՏՀԴ) վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուն ուղղված իրազեկման ապահովում ըստ մշակված ծրագրի

Հարկային հաշվետվությունների լրացման ժամանակ անճշտությունների բացառում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

 

ՀՀ ԱՎԾ

 

ՀՀ ԿԲ (համաձայնու-թյամբ)

01.04.2012 թ.

10.6.

Պաշտոնական անվճար իրավական տեղեկատվական համակարգի ստեղծում

Իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական իրազեկվածության ապահովում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

30.12.2012 թ.

(Ֆինանսա-կան միջոցների առկայության դեպքում)

10.7.

Օրինակելի նախագծերով իրականացվող շինարարության գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում, պաստառների տպագրում և մարզպետարան-ներում և քաղաքապետարաններում տեսանելի վայրում տեղադրում, նախագծերի կիրառման կարգի և դրանցով շինարարության իրականացման վերաբերյալ խորհրդատվական ձեռնարկի տեղադրում ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքում

Օրինակելի նախագծերի համար շինթույլտվության ժամկետների կրճատում և շինթույլտվությունների տրամադրման ճկուն համակարգի ստեղծում: Օրինակելի նախագծերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

Երևանի քաղաքապե-տարան(համաձայ-նությամբ)

ՏԻՄ-եր (համաձայ-նությամբ)

01.03.2012 թ.

10.8.

ՀՀ կառավարության և ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների թեժ գծերի հեռախոսահամարները կարճ հաղորդագրության միջոցով (SMS) ծանուցում ազգաբնակչությանը և հեռախոսահամարների թռուցիկների տպագրում

Թեժ գծերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

ՀՀ կառավա-րության աշխատակազմ

 

01.04.2012 թ.(Ֆինանսա-կան միջոցների առկայության դեպքում)

11.  (կետն ուժը կորցրել է 19.07.12 N 898-Ն)

(հավելվածը փոփ. 12.07.12 N 837-Ն, 19.07.12 N 898-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2013, N 273-Ն 15.04.2013, N 1930-Ն
19.07.2012, N 898-Ն 02.08.2012, N 1930-Ն
12.07.2012, N 837-Ն 19.07.2012, N 1930-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան